Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համարվում է շոու բիզնեսի ամենահաջողակ ու հարուստ կանանցից մեկը, որը Keeping Up With The Kardashians իրապատում շոուի և KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի շնորհիվ կարողացել է 200 մլն դոլարի հարստություն դիզել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 37-ամյա աստղն իր պաշտոնական կայքում պատմել է՝ ինչ հատկանիշների շնորհիվ է կարողացել նման ունեցվածքի տեր դառնալ:
«Թեկուզ հաջողության համար որևէ բաղադրատոմս չկա, այնուհանդերձ՝ ես հանգել եմ այն համոզմանը, որ հետևյալ սկզբունքների շնորհիվ եմ կարողացել կառուցել իմ բիզնեսներն ու իրագործել երազանքներս: Աշխատանքից ուշանալը, չներկայանալը կամ աշխատանքը չանելը որևէ արդարացում չի կարող ունենալ: Մարդիկ բազմաթիվ կողմնակի գործեր ունեն, ուստի՝ եթե ինչ-որ բան հանձն եք առնում, ապա պետք է ճշտապահ ու հարգալից լինեք»,-գրել է Քարդաշյանը՝ ընդգծելով, որ հաջողության գրավականներից մեկն աշխատանքը սիրելն ու այն հաճույքով անելն է:
«Եթե ինչ-որ բան ձեզ իսկապես ոգևորում է, ապա մտածեք՝ ինչպես կարող եք դրանից օգուտ ստանալ՝ չմոռանալով, իհարկե, ինքնավստահության մասին»,- շարունակել է աստղային հայուհին:
Բացի այդ, նա կարևոր է համարում սեփական սխալն ընդունելու ու խոստովանելու հատկությունը:
«Եթե սխալվում եմ՝ դաս եմ քաղում դրանից ու առաջ եմ շարժվում: Երբեք մի մեղադրեք ուրիշներին: Եվ ամենավերջում՝ խորհուրդ կտամ չմոռանալ ինքներդ ձեր մասին: Ժամանակ հատկացրեք ձեզ, ներշնչանքի նոր աղբյուր գտեք, որպեսզի չհյուծվեք»,-նշել է 3 երեխայի մայրը:
Բացի այդ, նա կիսվել է հնդկական Vogue-ի համար արված ֆոտոշարքի նոր լուսանկարներով՝ ընդգծելով, որ իրեն շատ է դուր եկել հնդկական և արևելյան ոճերի համադրումը:




10:14
10:02
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02