Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Այդ հայտարարությունները պետք է առանձին հավաքագրվեն հետագայում պատմական տարօրինակությունների եւ հումորների գիրք հրատարակելու համար: Մի՞թե չկան նման հրատարակչություններ, որոնք կկարողանային դրանք հավաքել եւ հրապարակային դարձնել ղարաբաղյան հակամարտության վերջին տասնամյակում հնչած մտքերի նման անգին հավաքածուն, ասենք Հեյդար Ալիեւից հետո: Չէ՞ որ այն եզակի ընթերցանություն կապահովեր:
Մեր դարում հեշտ չէ ունենալ նման հավաքածու այլ երկրներում: Ոչ այլ ոք, քան հենց Պաշտպանության նախարարությունը պետք է իմանա, որ պատերազմը մեր օրերում այն չէ, ինչ նախորդ դարի վերջերին, եւ այդ կապակցությամբ զգուշորեն է պետք կատակել: Իսկ Երեւանի «վերադարձի» մասին տխրահռչակ հայտարարությունը եւս մեկ հեքիաթ էր»,-նշեց նա:
Վլադիմիր Կազիմիրովի համոզմամբ՝ նրանք, ովքեր սպառնում են պատերազմով, չեն կարող չգիտակցել, որ Ադրբեջանի ներքին դրությունը այդքան էլ չի համապատասխանում այդ երեւակայություներին եւ արկածախնդրություններին:
Նա նշեց, որ, բնականաբար, ավելի իրատեսական է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը, որը լիովին հասանելի է ուժի կիրառումից լրջորեն հրաժարվելու դեպքում, եթե դրան էլ գումարվեն միջազգային հստակ երաշխիքները:
«Միգուցե ինչ-որ մեկին պարզապես ձեռնտու չէ առանց արյան տարբերակը. չէի ցանկանա դրան հավատալ: Սա պարզապես խաբեություն է սեփական ժողովրդի նկատմամբ ցուցադրական հայրենասիրությամբ, սիստեմատիկ բացականչություններով, իշխանության պահպանման համար իրականացվող գործողություններով: Արդեն ժամանակն է նախօրոք մտածել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արձագանքի մասին եւ ոչ միայն հենց համանախագահների: Իրականում պաշտոնական Բաքուն իր բարձրաձայն սպառնալիքներով եւ երեւակայություններով ավելի է ձգում իր համար հակամարտության լուծման ոչ շահավետ տարբերակը՝ փոխանցելով այն նոր սերունդներին»,-եզրափակեց նա:
168.ԱՄ
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03