ՀՀ ԱԺ-ն այսօր մինչ քվեարկության կդներ «Հանրաքվեի մասին» և կից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենքի նախագիծը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների թվի ձայների առնվազն 3/5-րդով:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք առաջարկ էին ներկայացրել, որի վերաբերյալ որևէ դրական եզրակացություն չի եղել, հիմա դեմ են քվեարկելու, սակայն մինչև երկրորդ ընթերցում առաջարկներ կանեն:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ «Ելքի» առաջարկի վերաբերյալ վաղուց պարզաբանում տրվել է ՍԴ-ի կողմից, և դա քննարկելն անիմաստ է:
Նախագիծը դրվեց առաջին ընթերցմամբ քվեարկության և ընդունվեց 64 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից հետո պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը: ԱԺ քարտուղարությունը վերականգնեց քվեարկության պատկերը, որից հետո հայտարարվեց, որ որոշումն ընդունվել է:
Մինչ հաջորդ նախագիծը կդրվեր քվեարկության, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ԱԺ քարտուղարությանը և հայտարարեց, թե ցուցատախտակը ցույց է տալիս, որ վերջին շարքում նստած ՀՀԿ-ականները կողմ են քվեարկել, սակայն նրանք նույնիսկ ներկա չեն
դահլիճում:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ այդպես չէ, այդ պատգամավորներն ուղղակի հիմա լքել են նիստերի դահլիճը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ օրինական է եղել ամեն ինչ, ինչը ցուցատախտակն է նաև ցույց տվել: Բացի այդ նա ընդգծեց, որ 64 ձայնը բավական է, որ այդ օրենքն ընդունվեր:
«61 պատգամավոր կողմ է քվեարկել, պլյուս 3-ը, որ գործուղման մեջ են»,-պարզաբանեց Արա Բաբլոյանը:
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց նրա անվան դիմաց «կողմ» է նշված:
«Ելքի» ներկայացուցիչ Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց. «Այս մի փոքրիկ դահլիճում դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը, թե՞ ոչ: Որերորդ անգամ բախվում ենք այս խնդրին, երբ մեկը մյուսի փոխարեն է քվեարկում: Մի մտածեք, որ լղոզելով անցնելու է: Կարողանում եք, ապահովեք ձեր պատգամավորների քանակը, եթե ոչ, մի՛ արեք»:
ԱԺ նախագահ Բաբլոյանը պատասխանեց, թե ինքը հարգում է բոլորին, բոլորի կարծիքներն էլ հաշվի է առնում:
Նա հավելեց, որ այժմ ցուցատախտակն ավելի երկար են պահում, որպեսզի հայտնի լինի արդյունքը, այս հարցի հետ կապված էլ երկրորդ անգամ ցուցադրեցին:
«Երբ պատգամավորները դուրս եկան, դուք նոր արձագանքեցիք: Բայց նախքան այդ, երկու անգամ նայեցիք»,-ասաց խորհրդարանի ղեկավարը:
«Ելք» խմբակցության ղեկավարը շարունակեց պնդել, որ լավ իմանալով, որ պատգամավորները տեղում չեն եղել՝ նայում են իրենց աչքերի մեջ ու ստում: «Վատն այն է, որ երկրի առաջին դեմքերը կարող են նայել մեր աչքերին ու իրենց սուտն առաջ տանել»,-ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը ամփոփեց, որ արդեն անհրաժեշտ ձայները ապահովվել են, նախագիծն էլ ընդունվել է:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01