«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցած ոգեկոչման արարողությունից հետո պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Tert.am-ի խնդրանքով նա անդրադարձավ հակաօդային պաշտպանության ՀՀ-ՌԴ համաձայնագրին և պատասխանեց հարցին, թե վստահության խնդիր ռուսական կողմի հետ չի՞ տեսնում՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել և նույնիսկ ամբողջությամբ չի կատարել Հայաստանի հետ վարկային համաձայնագիրը, նախարարն ասաց, որ ՌԴ-ի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները՝ տարածաշրջանային համատեղ խմբավորումների ձևավորման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ մակարդակով: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում, չպետք է ոչ ոք մտածի, որ Ռուսաստանի Դաշնությունն է այն պետությունը, որը որ ամենամեծ և ամենաշատ քանակի ներկրումներ է կատարում ՀՀ-ում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, ընդ որում՝ աջակցում բալանսի պահպանման ուղղությամբ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա նախարարն ասաց, որ այն իրականացվում է նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շրջանակներում, և հնարավորություն է տալիս, որ Հայաստանն առաջին հերթին ժամանակակից սպառազինություն ձեռք բերի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին գներով և կապ ունենա տարբեր կազմակերպությունների հետ: Նա վստահեցրեց, որ միջպետական վարկի իրականացման բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են, չպետք է մոռանալ, որ այն կանխիկ գնումներից տարբերվում է, որովհետև համապատասխան ընթացակարգեր ունի, պայմանագրերի 80 տոկոսը կնքվել են արդեն և նախապատրաստական աշխատանքների հիմքում գործընթացը առաջ է գնացել, և մոտ ժամանակներս այդ 20 տոկոսի պայմանագրերը կկնքվեն: «Հակաօդային պաշտպանության նոր համակարգի ձևավորումը թույլ է տալիս, որ Կովկասյան տարածաշրջանում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառենք ՌԴ 102 բազայի չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի բոլոր հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան, որ լուրջ հետախուզական տվյալները ընդհանուր տեղեկատվական դաշտում լինեն և կանխարգելեն բոլոր խախտումները, որ կիրականացվեն, ասենք, մեր հակառակորդների կողմից: Այս առումով առավել քան վստահելի գործընկեր, քան Ռուսաստանն է, այս պահին իր իրականացրած աշխատանքներով, մենք բոլորս չենք տեսնում, և մենք պետք է դրա մեջ վստահություն տեսնենք»,-ասաց նա: Մեկ այլ լրագրողի հարցին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չեն վատանա՞, նա ասաց, որ բազմակողմ հարթության վրա մեր համագործակցությունը իրականացնում ենք: Նա ասաց, որ քանի որ ավելի ամենալավ խաղաղապահները տարածաշրջանում մենք ենք, Պաշտպանության բանակն է, ապա այդ փորձը մենք փոխանակում ենք տարբեր երկրների զինված ուժերի հետ: «Եվ խաղաղ պայմաններում և պատերազմական ժամանակահատվածում ՀՀ-ում գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության ավիացիայի ուժերն ու միջոցները պլանավորվել ու պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈՒ ղեկավարության և հատկապես ՀՕՊ և Ավիացիայի ղեկավարության կողմից, վստահ եղեք դրանում»,-վստահեցրեց նա: tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47