ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմակերպությունը, անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ:
Ըստ այդմ՝ Ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումների է արել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա և ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բոնիլաթ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), Մարիլա ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 2.5%), «Թամարա» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Պարգև» («Աշտարակ կաթ») ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%) Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), Իգիթ ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Մեր երկիր» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5-4.5%):
Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննություննրի արդյունքում մանրէաբանական ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով անհամապատասխանություն արձանագրվել է «Բիոկաթ» ընկերության արտադրանքում:
Նմուշներից ոչ մեկում բուսական յուղ չի հայտնաբերվել:
«Հարկ է նշել, որ փորձաքննության արդյունքներով, արձանագրվել է յուղային մասի շեղումներ մակնշման վրա հայտարարագրված ցուցանիշներից: Մասնավորապես՝ «Իգիթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 5,4%, «Բանդիվան Կաթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,6%-ի փոխարեն արձանագրվել է 4%, «Ապարան գրուպ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 4,9%, «Պարգև» («Աշտարակ կաթ») ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,9%, «Դուստր Մարիանա» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,4%:
Յուղի զանգվածի շեղումները պայմանավորված են արտադրական գործընթացում տեխնոլոգիական ռեժիմների խախտումներով և լաբորատոր կարողությունների կամ բացակայությամբ, կամ ոչ պատշաճ օգտագործմամբ: Սպառողին տրվել է ոչ հավասի տեղեկատվություն, ուստի Ծառայության կողմից տրվել են խիստ հանձնարարականներ արձանագրված անհամապատասխանությունները վերացնելու համար:
Ինչ վերաբերում է «Բիոկաթ» ընկերությանը, ապա Ծառայությունը հանձնարարել է կասեցնել տվյալ արտադրանքի արտադրությունը, սանիտարահիգիենիկ մշակման և աղտահանման ենթարկել արտադրական գործընթացում օգտագործվող գույքն ու սարքավորումները և թողարկել փորձնական արտադրանք՝ արդյունքները ներկայացնելով վերահսկող մարմնին:
Ծառայության կողմից նմուշառված խմբաքանակների մասին տեղեկատվությունը փոխանցվել է «Հետք» հասարակական կազմակերպության ներկայացուցչին, որպեսզի նրանք իրացման ցանցից կատարեն հսկիչ գնումներ նույն արտադրատեսակների նույն խմբաքանակներից: Ի դեպ, «Հետքի» հետ ցանկը նախապես համաձայնեցվել է»,-նշում են ՍԱՊԾ-ից:
Ըստ աղբյուրի, համաձայն նախնական պայմանավորվածության, «Հետք»-ը պետք է փորձաքննություն իրականացներ նմանատիպ ցուցանիշների նկատմամբ, սակայն, երբ համադրվել են Ծառայության և «Հետք»-ի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքները, պարզվել է, որ յուղի զանգվածային մասին որոշում նրանց կողմից չի իրականացվել: Նաև՝ միայն այդ ժամանակ է պարզվել, որ, «Հետք»-ը հսկիչ գնումներն արվել է այլ խմբաքանակներից՝ այդ մասին չտեղեկացնելով Ծառայության մասնագետներին:
Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները՝ անհամապատասխանությունների մասով, փոխանցվել են «Հետք»-ին և համատեղ քննարկվել: «Հետք»-ին նաև առաջարկվել է երկու կողմերի՝ տարբեր լաբորատորիաներում իրականացրած փորձաքննություների արդյունքները բուսական յուղի վերաբերյալ վերստուգել երրորդ լաբորատորիայում. առաջարկը մերժվել է:
«Հետքը»-ն իր հրապարակման մեջ նշում է՝ «ՍԱՊԾ իրականացրած փորձաքննությամբ՝ 13 նմուշից միայն 1-ում է հայտնաբերվել մանրէաբանական ցուցանիշների խախտում. աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ՝ «Բիոկաթ»-ում: ...Սակայն, ինչպես այս, այնպես էլ մնացած 13 նմուշների փորձաքննությունն իրականացվել է ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջով, որը չի տարածվում կաթի և կաթնամթերքի վրա և ուժը կորցրած է համարվում՝ ՄՄ ՏԿ 033/2013 –ի՝ ուժի մեջ մտնելուց հետո»:
««Հետք» լրատվականի այս հայտարարությունը ԵԱՏՄ տեխնիկակական կանոնակրգերի մասով չի համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ կարող է գցել ինչպես սպառողներին, այնպես էլ արտադրողներին: Փաստացի իրենց կողմից իրականացվում է օրենսդրական պահանջների խեղաթյուրում և կողմնակալ մեկնաբանություն:
Ծառայությունը համագործակցության շրջանակներում փորձել է մասնագիտական պարզաբանումներ տալ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, սակայն դրանք «Հետք»-ի կողմից չեն ընդունվել:
Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին ծանոթանալ ԵԱՏՄ տեխնիկակակն կանոնակարգերին հետևյալ հղումներով՝
Технический регламент Таможенного союза "О безопасности молока и молочной продукции" (ТР ТС 033/2013)
Технический регламент Таможенного союза
ТР ТС 021/2011 О безопасности пищевой продукции
Անհրաժեշտության դեպքում Ծառայությունը պատրաստակամ է ներկայացնել պարզաբանումներ»,-հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01