Խորհրդարանը քվեարկության ներկայացրեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց. «Մի փաթեթում 55 օրենք է ներկայացված, նույնիսկ այդ փաթեթում օրենքների մի մասը այլ կոդավորում ունի։ Սա իրականաւոմ նախատեսված է եղել երկու փաթեթում ընդունել։ Կարծում եմ՝ անընդունելի է և հակասում է ժողովրդավարական սկզբունքներին այսպիսի տեմպով, այսպիս ծավալուն ու հիմնարար օրենքներ ընդունելը։ Մենք դեմ ենք քվեարկելու»։
Նախագծին կողմ քվերակեց 63, դեմ 32 պատգամավոր, որոշումն ընդունվեց։
Ներման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 63 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև քաղաքացիական ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
60 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունելու հարցը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Դեմ քվեարկեց 8, կողմ 88 պատգամավոր։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է գործող օրենքով օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու ՀՀ նախագահի լիազորությունները վերապահել ՀՀ վարչապետին։
Խորհրդրանն ընդունեց նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02