Մամուլում անձնավորված երևույթ է դիտարկվում «Ծառուկյան» դաշինքի կողմից կառավարության քննադատումը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ ապագա վարչապետին անվստահություն հայտնեն: Նա շեշտեց, որ իրենց կուսակցությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել Գործադիր մարմնի գործունեությունը:
«Կարծում եմ՝ տեսել եք, որ 2007 թվականից կառավարության գործունեության վրա «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ուշադրություն են դարձնում, և հատկապես քննադատելի է կառավարության գործունեությունը: Այսինքն՝ ինչպե՞ս կարող ես գործադիր իշխանությունը չքննադատել, երբ երկրում խաղի կանոններ թելադրողը գործադիր իշխանությունն է, այլ քայլերն ուղղես մի տեղ, որտեղ կարող են ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ձեր հարցերն ուղղված են գործադիրին»,- ասաց նա:
Բագրատյանը չի բացառում, որ կարող են քննադատել նաև ապագա վարչապետին, որը կընտրվի ապրիլից հետո: Սակայն նշեց, որ ամեն բան պայմանավորված է ապագա վարչապետի գործունեությունից:
«Ենթադրում եմ, որ շատ արագ փոփոխություններ են լինելու ապրիլից հետո ու վստահ եմ, որ այլևս հնարավոր չի լինելու այս համակարգով շարժվել: Մենք ընդամենը մեկ ամիս հետո անընդհատ շարունակական փոփոխություններ ենք տեսնելու, մինչև տարեվերջ այլ համակարգ ենք ունենալու, եթե այդպես չլինի, իշխանությունը չի դիմանա ո՛չ արտաքին ճնշումներին, ո՛չ այս պատերազմական իրավիճակում հակառակորդի հետ մրցելու հնարավորություններին, ո՛չ ժողովրդի հանրային պահանջներին»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը:
Մի բանում պատգամավորը վստահ է՝ տարբեր կողմերից ապրիլից հետո ձևավորվող իշխանությունը ճնշումներին կենթարկվի, եթե արագ չլծվի համակարգային փոփոխություններին՝ այդ թվում նաև կոռուպցիայի ոլորտում:
tert.am
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03