Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի հոկտեմբերին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած անասնագողության դեպքը:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Բացի այդ, Է. Թ.-ն հայտնել է, որ նույն ժամանակահատվածում շուրջ 5 օր իրեն ապօրինի պահել են ոստիկանության Ստեփանավանի բաժնում և ոստիկանության Տաշիրի բաժնի ՁՊՎ-ում:
Է. Թ.-ն հաղորդում է տվել նաև իր վերաբերյալ գործը քննած` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի վերաբերյալ:
Մասնավորապես, Է. Թ.-ն հայտնել է, որ դատական նիստերի դահլիճում երբ քննիչին հարցրել է, թե ինչու է վերջինս քրեական գործի հետ կապ չունեցող մասնավոր բնույթի իր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները ներկայացրել իր կնոջը, քննիչը հայհոյել է իրեն, հարձակվել ու ցանկացել հարվածել, սակայն ոստիկանները միջամտել և թույլ չեն տվել:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01