ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Գավառ քաղաքի 54-ամյա բնակչի սպանության շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ:
Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում վերջինս հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գալիս է տուն: Սակայն տուն չի գնացել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել է անհասանելի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Հ.Հերգնյանը նստել է համաքաղաքացու ավտոմեքենան, որից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել։ Պարզվել է համաքաղաքացու ինքնությունը, ստուգվել նրա այլուրեքությունը։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է դեպքի հանգամանքները, և նրա կողմից մատնացույց արված վայրում հայտնաբերվել է տուժողի այրված դին։
Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01