«Այսօր` մարտի 7-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ, կազմակերպել է բացառիկ ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին:
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համատեքստում կազմակերպված ճեպազրույցին, որը համակարգվում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից, ներկա էին ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուսների, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ:
Իր ներածական խոսքում դեսպան Սվիտալսկին լավատեսորեն արտահայտվեց անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀՀԸԳ) վավերացման ու իրականացման գործընթացի առնչությամբ: Թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն ՀՀԸԳ-ի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ, «մենք ունենք հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է»,-նշեց պարոն Սվիտալսկին:
«Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջ` Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-հավելեց Սվիտալսկին: Նա նաև ընդգծեց, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից: ԵՄ դեսպանը իր խոսքում նշեց, որ «Հայաստանն ունի բոլոր նախահիմքերը` զարգանալու և բարգավաճելու համար», մասնավորապես` մտավոր և մարդկային կապիտալ: Սակայն անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար, որը ներկայումս խոչընդոտվում է վերահսկվող ու մոնոպոլիզացված համակարգի պատճառով, ինչը հիասթափության պատճառ է
հանդիսանում երիտասարդ հայ ձեռնարկատերերի համար և դրդում է երիտասարդ ու շնորհալի մարդկանց լքելու երկիրը:
Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ շոշափվեցին մի շարք թեմաներ` կապված գենդերային անհավասարության, արտագաղթի, վիզայի ազատականացման հիմնախնդիրների, ինչպես նաև հին` Խորհրդային Միության նկատմամբ կարոտախտ ունեցող և երիտասարդ` Եվրոպական Միությունը որպես «ավելի լավ կյանքի մարմնավորում» համարող սերունդների բախման հարցի վերաբերյալ:
Եզրափակելով ճեպազրույցը` «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն շնորհակալություն հայտնեց դեսպանին և մասնակիցներին` բովանդակալից ելույթների համար: ««EuFoA»-ն այսուհետ ևս կշարունակի աշխատել, որպեսզի համոզված լինի, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանը համակարծիք են կարևորագույն հարցերի իրենց մոտեցումներում»:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02