Այսօր Երևանում տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Գյուղատնտեսական դաշինքի և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, գյուղացիական տնտեսությունների և կոոպերատիվների ներկայացուցիչներ:
Միջոցառումն այս տարի կրում էր «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել այն կանանց, որոնք գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության ոլորտում՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը, ինչպես նաև ներկայացնել կին գյուղատնտեսների և ֆերմերների արդյունավետ գործունեությունն ու աշխատանքը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով նրանց կանանց միջազգային օրվա առթիվ՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կարևորել է կանանց դերն ու ներկայությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում: Փոխնախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում կանայք կազմում են 50 տոկոսից ավելին, ինչը վկայում է նրանց ակտիվ ներգրավվածության մասին:
«Ուրախությամբ կարող եմ նշել , որ հաջողված ծրագրերի մեծ մասում կանայք ոչ միայն ներգրավված են, այլև իրենք են ղեկավարում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ կանայք աշխատանքում ավելի պարտաճանաչ են, ավելի ակտիվ են ու ավելի արդյունավետ են աշխատում և կարծում եմ, որ այս տենդենցը հետագա տարիներին կշարունակվի», - նշել է Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը նաև հավելել է, որ կանայք առավել մեծ ակտիվություն են ցուցաբերում հատկապես բուսաբուծության և օրգանական գյուղմթերքի արտադրության ոլորտներում՝ ձևավորելով արագ զարգացող տնտեսություններ:
«Ամեն տարի մարտի 8-ին մենք հրավիրում ենք այն կանանց, որոնք գյուղատնտեսության որևէ ոլորտում ունեն որոշակի հաջողություններ: Սկզբնական շրջանում դա հիմնականում մեր շահառուներն էին, հետագայում մենք այդ համագործակցությունը ընդլայնեցինք նաև Գյուղատնտեսության նախարարության հետ: Այսօր ներգրավված է նաև Գյուղատնտեսական դաշինքը, և մրցանակաբաշխությունն իրականացվում է ամբողջ Հայաստանով մեկ, այսինքն՝ բոլոր մարզերից այստեղ կան ներկայացուցիչներ» - իր հերթին նշել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
«Գյուղմթերքի կին հերոս» կոչմանն այս տարի արժանացել են 22 կանայք Հայաստանի տարբեր մարզերից, որոնք ներկայացրել են ագրարային բնագավառում իրենց հաջողված փորձն ու ձեռքբերումները, հաջողության հասնելու գրավականը:
Մրցանակակիրների թվում է օրգանական պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող «ՕՌՎԱԿՕ» ընկերության տնօրեն, ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանը: Լուսինեն դեռ համալսարանական տարիներից որոշել էր բնապահպան դառնալ, ասում է, որ եզակի երջանիկներից է, ում այցեքարտին առաջին օրվանից նշվել է՝ ագրոէկոլոգ: Իր նպատակն է եղել նպաստել Հայաստանում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացմանը: Լուսինեի խոսքով՝ «ՕՌՎԱԿՕ» ընկերությունը հիմնել են հոգ տանելու գյուղատնտեսությունում գոյացող թափոնների մասին, որպեսզի դրանք նորից հետ կգնան գյուղատնտեսություն՝ ստեղծելով մեկ այլ արտադրանք:
Նրա անվանակից Լուսինե Պողոսյանը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հաջողակ կին գործարարներից է, զբաղվում է չրարտադրությամբ: Մեղրիի հանրահայտ արքայանարնջի անուշահամ չրերը հիմնականում դեպի Ռուսաստան են արտահանվում: Լուսինեն 4 երեխաների մայր է, 18 տարեկանում է ամուսնացել և Շվանիձոր համայնքից Մեղրի տեղափոխվել: Լուսինեի հաջողության բանաձևը վստահությունն է սեփական ուժերի հանդեպ: «Պետք է երբեք հույսը չկորցնեք, չասեք չի լինելու»,-խորհուրդ է տալիս նա: Լուսինեն վստահ է՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահութաբեր է, եթե այգի ունես, պետք է մշակես և անպայման հաջողության կհասնես:
Շիրակի մարզի Կրաշեն համայնքի տրակտորիստը երիտասարդ և հմայիչ կին է՝ Հռիփսիմե Պետրոսյանը, ով այսօր նույնպես կին հերոսի կոչմանն արժանացավ:
«Տրակտոր վարելն այդքան էլ դժվար չէ, արդեն հարմարվել եմ»,- ասում է Հռիփսիմեն: Կրաշենցիներն էլ Հռիփսիմեին տրակտորի ղեկին տեսնելիս էլ չեն զարմանում, պարզապես ժպտում են: Հռիփսիմեն վստահ է, որ կանայք բոլոր բնագավառներում էլ կարող են կայանալ. «Կինը կարող է և տղամարդու կողքին լինել, և նրան հավասար ամեն գործ էլ անել»,- ասում է նա:
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012 թվականին Օքսֆամի «ԱՃԵՑՆԵՆՔ» /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակում: Միջոցառումն իրականացվում է բրիտանական Բիգ Լոթըրի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Օքսֆամի կողմից իրականացվող «Անտառային պտուղներ-շուկաներ կանանց համար» տարածաշրջանային ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01