Մարտի 6-ին Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսում տեղի ունեցավ դեսպան Արտաշես Թումանյանի և «Օմիդ» («Հույս») խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Արեֆի հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ:
Դեսպան Թումանյանը խոսեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի, արդյունավետ քաղաքական համագործակցության, իրականացված տնտեսական, մշակութային և հումանիտար ծրագրերի մասին:
Հավուր պատշաճի գնահատելով մինչ օրս կատարված աշխատանքը՝ դեսպան Թումանյանն անդրադարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ չիրացված ներուժին, հատկապես՝ տնտեսության ոլորտում:
ՀՀ դեսպանը նաև ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը՝ բարձր գնահատելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում:
Մոհամմադ Ռեզա Արեֆը, համաձայնելով դեսպան Թումանյանի ներկայացրած տեսակետների հետ, իր հերթին կարևորեց երկկողմ տնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Նա ողջունեց դեսպանի կողմից իրականացվող նահանգային այցերը՝ նշելով, որ դրանք իրենց ուրույն դերը կարող են ունենալ տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման գործում:
Մոհամմադ Ռեզա Արեֆը հավաստիացրեց, որ ինքը և իր ղեկավարած խորհրդարանական խմբակցությունը պատրաստակամ են աջակցել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը և մասնավորապես՝ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:
Դեսպան Թումանյանն առաջարկեց առաջիկայում կազմակերպել Մոհամմադ Ռեզա Արեֆի և նրա ղեկավարած խմբակցության ներկայացուցիչների այց Հայաստան, որը մեծ հոժարակամությամբ ընդունվեց վերջինիս կողմից:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02