Երգչուհի Մադոննան և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միասին նկարահանվել են տեսահոլովակում՝ հանդիպելով YouTube-ի լոսանջելեսյան ստուդիայում։ Նկարահանումները տեղի են ունեցել «MDNA Skin» ապրանքանշանի մաշկի խնամքի միջոցների նոր շարքի գովազդի շրջանակներում, որը հիմնել է Մադոննան։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ աստղերը, ովքեր վերջին ժամանակներս բավական մտերմացել են, քննարկել են գեղեցկության իրենց գաղտնիքները։

Սակայն ավելի շատ ուշադրություն է գրավել ոչ թե քննարկման թեման, այլ հագուստը, որով Քարդաշյանը ներկայացել էր հանդիպմանը։ Քիմը սև մատիտ–կիսաշրջազգեստով է եղել, իսկ վերևից նրա վրա միայն փոքրիկ կրծկալ է եղել, որ հազիվ ծածկում էր նրա փարթամ կուրծքը։ Այս անգամ ոչ պակաս էպատաժային Մադոննան Քիմի համեմատ բավական համեստ տեսք է ունեցել։

Քիմն ասել է, որ իրեն գեղեցկության իսկական փորձագետ է զգում։ «Ես սիրում եմ խորհուրդներ տալ։ Մարդիկ հաճախ են խորհրդի համար ինձ դիմում»,– ասել է Քիմը։
.jpg)
Իսկ Մադոննան պատմել է, որ հաճախ քնում է դեմքով բարձին սեղմված։ «Դրա հետևանքով, երբ արթնանում եմ առավոտյան, աչքերս ուռած են լինում։ Դրա համար էլ ստեղծել եմ աչքերի համար դիմակները՝ հատուկ շիճուկով»,– պատմել է երգչուհին։ Նրանք երկուսն էլ խոստովանել են, որ չեն կարող ապրել առանց խոնավեցնող քսուկների։

20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02