Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում կշարունակվի անվճար ինտերնետ ծառայության տրամադրումը:
Այն հնարավոր է դառնում ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների, «Յուքոմ» ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շնորհիվ:
Հունիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հուշագիրը ստորագրեցին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակներում 2014 թվականին Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (WiFi երթուղիչ) սարքեր և մեկ տարի նշված գյուղերի բնակիչներին տրամադրվել է անվճար ինտերնետ:
Ծրագրի իրականացման արդյունքում նշված վայրերում արձանագրվել է ինտերնետ օգտագործողների թվաքանակի աննախադեպ աճ: Թե երիտասարդների, թե մեծահասակների կողմից դրական արձագանքները նպաստել են ծրագրի շարունակականության համար:
«Յուքոմ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հովանավորչական հիմունքներով ծրագրում ներառված ու ընկերության 3G ծածկույթում գտնվող գյուղական համայնքներում անլար երթուղիչ սարքերի միջոցով անհատույց հիմունքներով շարունակել ապահովել ինտերնետի տրամադրումը:
Նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` պետություն-մասնավոր համագործակցության այս ձևաչափը կարող է խթան լինել նմանատիպ նոր ծրագրերի իրականացման համար: «Հետագայում կքննարկենք ու կփորձենք այլ բնակավայրերում ևս նման լուծումներ գտնել: Բանակցություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Յուքոմ» ընկերությունն առնվազն երեք տարի նշյալ համայնքներում անվճար ինտերնետ կմատուցի»,-հայտնեց նախարարը:
ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ կարևորում են նշյալ ծրագրի իրագործումը հատկապես համայնքներում էլեկտրոնային կառավարման գործընթացին հիմնարար աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից: Նա հույս հայտնեց, որ այլ համայնքներում ևս ինտերնետի բավարար հասանելիություն և կապի որակ կապահովվի:
«Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանը նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց Էկոնոմիկայի նախարարությանը` շեշտելով, որ այս ծրագիրը բխում է երկրի որդեգրած ռազմավարությունից: «Մենք շատ ենք կարևորում գյուղական վայրերում կապի առկայությունն, ու որպես օպերատոր մեր առջև խնդիր ենք դրել որակյալ ծառայությունների մատուցումը: Սա իր ազդեցություն կունենա Հայաստանում աշխարհագրական փոխկապակցվածության վրա»,-ասաց Եսայանը: Նա վստահեցրեց, որ երեք տարին նվազագույն ժամանակահատվածն է, որ նշյալ համայնքներին կապահովեն ինտերնետ հասանելիությամբ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գնահատմամբ` ծրագրի առնչությամբ մարդկանց ոգևորությունն ու ինտերնետի կիրառման ծավալն ապացուցել են, որ ճիշտ որոշում է կայացվել: «Հուսով ենք` ծրագրում ներառված գյուղերի քանակը կավելանա, ինչն էլեկտրոնային հասարակության ու տեխնոլոգիական զարգացման կարևոր խթան կհանդիսանա»,-ավելացրեց Ենգիբարյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47