Մարտի 6-ից մեկնարկել է Seaside Startup Summit India,Goa- ն: Մի քանի օրերի ընթացում միջոցառումը հասցրել է որոշիչ դեր խաղալ մի շարք մասնակիցների և հյուրերի կյանքում: Մասնակիցները հնարավորություն են ստանում կիսվել միմյանց հետ գաղափարներով և փորձով, մասնակցել մի շարք դասախոսությունների, մրցել միմյանց հետ, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ուրախ ժամանց անցկացնել: Սամմիթը յուրահատուկ է իր ձևաչափով՝ հատկապես հնդկական ստարտափ էկոհամակարգի համար: Այն արդեն իսկ հասցրել է վայելել թե հնդկական, և թե համաշխարհային բիզնես մասնագետների և ներկայացուցիչների, ինչպես նաև լրատվականների ուշադրությունը:
Սամմիթի երրորդ օրը համընկավ մարտի 8-ի՝ կանանց և աղջիկների միջազգային օրվա հետ: Այդ առիթով տեղի ունեցավ «Կին գործարար» մրցանակաբաշխությունը՝ Գոայի նախարար Մրիդուլա Սինհայի բարձր հովանու ներքո:
Նա իր առանձնատանը հյուրընկալեց կին գործարարներին և Seaside Startup Summit-ի ներկայացուցիչներին: Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նորարարական գաղափարները և հետաքրքիր քննարկում ունենալ նախարարի հետ: Կին գործարարներն իրենց հերթին մրցանակներ ստացան Մրիդուլա Սինհայի կողմից:
Սամմիթը հյուրընկալել է մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող գործարարների, ներդնողների և մասնագետների, որոնք նույնպես դարձել են Seaside Startup Summit-ի մի մասնիկը: Մասնագետներն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները մասնակիցների հետ կիսվում են իրենց փորձով և խորհուրդներ տալիս: Սամմիթի ընթացքում խորհրդատվության իր տարբերակն առաջարկեց SDTP ընկերության հիմնադիր Ջիմի Ջեյնը, ում «Ստարտափների ստեղծարար մտածողություն» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 7-ին՝ հերթական օրվա ամփոփիչ հավաքույթի ընթացքում: Նա նաև հայտարարեց, որ գրքի վաճառքից ստացված գումարը օգտագործվելու է բարեգործական նպատակներով:
Seaside Startup Summit India,Goa- ն հավաքել և միավորել է ստարտափ էկոհամակարգի լավագույն ներկայացուցիչներին, ովքեր անկախ նրանից թե զարգացման որ փուլում են գտնվում, հնարավորություն են ստանում էլ ավելի զարգանալու, խորհուրդներ լսելու, նոր կապեր ստեղծելու, և, իհարկե, դրամական մրցանակներ ստանալու: 

17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02