Ռուսաստանի նախաձեռնած ռազմական ներուժի արդիականացման ու զարգացման քայլերը մտահոգության առիթ են հանդիսանում ԱՄՆ-ի ու արևմտյան այլ տերությունների համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած միջուկային նոր զինատեսակները, որոնք կարող են շրջանցել ամերիկյան պաշտպանական միջոցները, քննարկման լայն ալիք են բարձրացրել Ռուսաստանը միջուկային զինանոցի ներուժին հակազդելու վերաբերյալ:
Վաշինգտոնում այս խնդիրների շուրջ ամերիկացի օրենսդիրների հարցերին է պատասխանել Եվրոպայում ամերիկյան զինված ուժերի հրամանատար գեներալ Քրթիս Սքափարոթին:
«Ռուսաստանը սառը պատերազմից ի վեր աննախադեպ չափերով արդիականացնում է իր բոլոր օդային, ջրային և ցամաքային զինատեսակները»,- արձանագրում է գեներալ Սքափարոթին:
Վերջինս ասել է նաև, որ ԱՄՆ-ը չունի այլընտրանք և պետք է անի նույնը՝ Ռուսաստանի՝ առավելության հասնելու նկրտումները կանխելու համար:
«Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից զենքերի արդիկանացումն ու մրցավազքը՝ մենք պետք է ևս արդիականացնենք զինատեսակները՝ մեր գերիշխանությունը պահպանելու համար: Եթե չանենք դա, ապա կարծում եմ նրանց ձեռնարկած քայլերի արդյունքում նրանք կարող են մարտահրավեր նետել մեզ ռազմական ամեն ասպարեզում արդեն 2025 թվականին»,- արձանագրել է գեներալը:
Աշխարհագրական մի շարք հատվածներում, ինչպիսին է օրինակ Արկտիկան, Ռուսաստանը կարող է առավելության հասնել անգամ ավելի շուտ և վերահսկել հյուսիսային միջանցքները 2-3 տարուց հետո:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02