ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ նախօրեին իրեն քննադատած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:
«Երբ Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցման ժամանակ ես հայտարարեցի, որ պետք է լինի մեկ ընդդիմություն եւ դա կարող է լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այս դահլիճում հաճախ դարձան հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենալ, այս դահլիճից ճիչեր են արձակում, թե բա գիտեք՝ ոմա՜նք հավակնում են լինել եզակի եւ միակ ընդդիմություն, իսկ այդ ոմանքն էլ մենք ենք մեր քաղաքական ուժի հետ: Կներեք, բա ո՞վ պիտի հավակնի, դո՞ւք, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ ուս ուսի տված Հայաստանի բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով»,- հայտարարեց նա:
«Ըննտրակեղծիքներից եք խոսում, բայց ընտրակեղծիքների մեծ դաշնակիցն եք եղել երկար տարիներ եւ հիմա էլ շարունակում եք: Այստեղ ելույթներ են հնչում, թե քաղաքական ուժի ներկայացուցիչը հայտարարում է, թե մենք ավանդական քաղաքական ուժ ենք, բայց վերջին մեկ տարվա մեջ առաջին խնդիրը իրենց անունը փոխելն էր: Կուսակցության անունը փոխում են, անուն-ազգանունն էլ կփոխեն, բեղ կպահեն, որ փողոցում իրենց չճանաչեն:
Եկել, ամբիոնից ասում է, թե կան մարդիկ, որոնք Ընտրական օրենսգիրքը չեն կարդացել, պիտի հասկանալ, թե ում նկատի ունեն: Ու սա ասում է մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամներն օրը տասն անգամ իրենց անհասկանալի բառերով ու բառապաշարով վախեցած հարց են տալիս եւ ելույթ են ունենում: Ո՞վ էլ հասկանալուց խոսի, դուք տանձ ու խնձորից խոսեք: Ասում են՝ ինչի՞ միասնական չի ընդդիմությունը. Սերժ Սարգսյանի վաստակավոր եւ երկարամյա հաճախորդների հետ միասնական լինելու չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու: Այստեղ տարընթերցում չպիտի լինի:
Ասում են՝ պայքարենք իշխանության դեմ, որ արդյունքում չորս հատ պորտֆել ստանաք, կոնյակի գործարան, հեռուստատեսություն եւ այլն»,-հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով պնդմանը, թե ժողովուրդն ամեն ինչ հիշում է, նա ընդգծեց. «Էն որ ասում եք՝ ժողովուրդն ամեն ինչ հիշում ա, ամեն ինչ գիտի: Մինչեւ 2014թ. բերանները ջուր առած կնոպկա եք սեղմել կոալիցիայի կազմում էդ գիտի՞ ժողովուրդը, թե քեշ պաշտոններով են տվել Մարտի 1-ի զոհերի համար»:
Այդ պահին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, տեղից գոռաց. «հանգստացի, այ համբալ», ինչին Փաշինյանն արձագանքեց. «Վալերյանկա տվեք, թուլցեք, ձեր հերթն էլ կգա»:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի նախօրեին ունեցած ելույթին, որում նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի ելույթները՝ դրանք համարելով «շոու բիզնեսից հետ չմնալու հայտ», Փաշինյանն ասաց. «Մեկ ուրիշ խմբակցության ներկայացուցիչ էլ խոսում է երգիծանքի, հումորի մասին եւ ստեղծագործական հաջողություններ է մաղթում: Քանի դեռ ՀՀ կառավարությունում, ընդդիմություն կոչվող խմբակցություններում կան այնպիսի անեկդոտային գործիչներ, մեր ստեղծագործական հաջողությունն ապահովված է, երաշխավորված է: Մաղթանքների անհրաժեշտություն չկա»:
Փաշինյանի ելույթից արձագանքեցին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավարը հայտարաեց, որ դա տղամարդուն ոչ վայել ելույթ էր, իսկ Բիշարյանը նշեց, որ ամբիոնից գնահատականներ են տալիս մարդիկ, որոնք դրա իրավունքը չունեն:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47