Հայաստանում փոփոխությունները պետք է լինեն համակարգային, Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության»ճակատի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ երկրում չկա մի ոլորտ, որի մասին հնարավոր է ասել, թե առողջ է՝ սկսած դատաիրավական համակարգից մինչև կրթության ոլորտ:
«Հայաստանում ասում են՝ վայրի կապիտալիզմի օրենքներով է զարգանում իրավիճակը: Այն է՝ պետք է լինի նախնական կապիտալի կուտակում, և դա պետք է լինի անօրինական եղանակով: Բայց ժողովրդավարական երկրներում, որտեղ այդ կապիտալը կուտակվեց օրինական կամ անօրինական եղանակով, դրանից հետո իրենք գնացին բաց հասարակության ճանապարհով, գնացին ստացված օգուտները հասարակությանը բաշխելու ճանապարհով: Հայաստանում այլ համակարգ ընտրվեց՝ գողացված եկամուտների կամ աշխատած եկամուտների վերաբաշխման գործընթաց եղավ: Այսինքն՝ վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ունեցվածքի տեղաբաշխում: Ընդ որում՝ դա արվում է կենտրոնացման ձևով, և Սահմանադրական փոփոխություններն այդ կենտրոնացման քաղաքական արձանագրումն արեցին»,- ասաց նա:
Ըստ Մարտիրոսյանի՝ մարդիկ այսօր շատ էժան վաճառում են իրենց ունեցվածքն ու գնում երկրից:
Նրա խոսքով՝ հայտարարում են, թե ՀՀԿ-ն իրավունք ունի վարչապետի թեկնածու առաջադրել, որովհետև ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Դա ասում են նաև չակերտավոր ընդդիմադիր գործիչները:
Այսօր Հայաստանում, նրա խոսքով, չկա քաղաքական դաշտ, կուսակցություններն էլ առավելագույնը գոյատևում են, իսկ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, քրեական ու օլիգարխիկ ռեսուրսի մեկտեղում է:
Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ երկրում առաջին հերթին պետք է վերականգնել քաղաքացու իշխանությունը: Ժողովրդից խլել են ընտրելու իրավունքը, պետք է դա վերադարձնել մարդկանց:
«Ազգային համաձայնության կառավարությունը, որը պետք էձևավորվի, կարճաժամկետ պետք է լինի: Նրա գործունեությունն ըստէության պետք է լինի երեք բանի ընդունման մեջ՝ նորՍահմանադրություն, երկրորդ, Ընտրական օրենսգրքի ընդունում, որըհնարավորություն կտա արդար խաղի կանոններ սահմանելընտրական գործընթացի համար, երրորդ, կուսակցությունների մասիննոր օրենքի ընդունում»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը նստիվարչապետի պաշտոնին, ակնհայտ է, որ երկրից արտագաղթըկշարունակվի: Բայց ցավն այն է, որ երկրից այլևս լավմասնագետներն են արտագաղթում: Հետևաբար, պետք է պայքարել, այս հարթակը բաց է, ցանկացողները կարող են միանալ պայքարին:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
20:19 03.05.26
13:29 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44