Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Փիթսբուրգ քաղաքում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ կցանկանար մահապատիժ սահմանել թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, 80 րոպեանոց ելույթի ընթացքում 71-ամյա հանրապետականը խոստովանել է, որ շատ է հավանում Չինաստանի քրեական պատժի համակարգը, որը խստագույնս է պատժում նարկոդիլերներին:
Թրամփը նկատել է, որ օփիումային ճգնաժամը, որին այսօր առերեսվում է ԱՄՆ-ը, ժամանակին լուրջ խնդիր է եղել նաև Չինաստանում: Միացյալ Նահանգների ղեկավարը մանրամասնել է, որ այդ երկրի իշխանություններին հաջողվել է լուծել խնդիրը՝ թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներին մարդասպաններից էլ ավելի խիստ վերաբերվելու միջոցով:
«Չգիտեմ, թե մեր երկիրը որքանով է պատրաստ դրան (մահապատժի սահմանմանը-խմբ.), սակայն կարծում եմ, որ այս հարցի շուրջ պետք է քննարկումներ անցկացնենք»,-հավելել է նախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը գովել էր Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին՝ երկրում թմրամոլության դեմ արյունալի պայքար հայտարարելու համար: Հայտնի է, որ Դուտերտեի հայտարարած պայքարի հետևանքով երկրում 2016թ.-ից ի վեր սպանվել են հազարավոր մարդիկ:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02