Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է մի ծրագիր, որով խաղողի շուրջ 300 վայրի և տեղածին սորտ անձնագիր կունենա։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) հիմնած կոլեկցիոն և ցուցադրական այգում ներառված սորտերի համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ նշելով, որ այգու պահպանության ու մշակման գործառույթները ՖԱՕ-ն փոխանցել է իրենց։ «Մենք հավաքագրել ենք շուրջ 298 վայրի և տեղածին սորտեր, Բջջաբանության ինստիտուտի մասնագետների հետ ֆենոտիպային ու գենոտիպային հետազոտություն ենք իրականացնում, որպեսզի ստեղծենք յուրաքանչյուր սորտի անձնագիրը։ Կստեղծվի նաև էլեկտրոնային տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրվելու է ողջ տեղեկատվությունը։ Առաջին անգամ է Հայաստանում նմանատիպ աշխատանք կատարվում»,-ասաց Զարուհի Մուրադյանը։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև գրքի տեսքով։
Ինչպես նշեց հիմնադրամի տնօրենը, կոլեկցիոն այգում ՖԱՕ-ն իրականացնում է նաև ֆիլոկսերա-դիմացկուն արմատակալների ծրագիր՝ հիմնելով տնկարան։ «2019 թվականին հավանաբար նաև դա կհանձնեն հիմնադրամին, և այդ ուղղությամբ ևս մենք բավականին մեծ աշխատանք ունենք իրականացնելու։ Ինչպես գիտեք, որոշ շրջաններ համարվում են ֆիլոկսերայով վարակված, մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ֆերմերներին մեր սորտերով պատվաստված արմատակալներ տրամադրենք»,-հավելեց Զարուհի Մուրադյանը։
Ցուցադրական և կոլեկցիոն այգին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ երկրագործության ինստիտուտի շրջակայքում։ Առաջինը հիմնվել է մոտ 3 տարի, կոլեկցիոն այգին՝ 2 տարի առաջ։
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02