Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականին հրամայել է խոցել ուղևորատար ինքնաթիռը, որում, նախնական տեղեկատվությամբ, «ռումբ է եղել»: Reuters գործակալությունը մանրակրկիտ վերապատմում է «Պուտին» փաստագրական ֆիլմի հատվածները, որը կիրակի տեղադրվել է ռուսական սոցցանցերում:
Ֆիլմում Պուտինը թղթակից Անդրեյ Կոնդրաշովին պատմել է, թե ինչպես է 2014թ. փետրվարի 7-ին, Սոչիում Օլիմպիադայի բացումից անմիջապես առաջ, իրեն զանգահարել անվտանգության ծառայության սպան: Նախագահին զեկուցել են ինքնաթիռի գրավման մասին, որը Խարկովից թռչում էր Ստամբուլ: Նրանք պահանջում էին, որ ինքնաթիռը վայրէջք կատարի Սոչիում: Pegasus թուրքական ավիաընկերության Boeing 737-800-ի օդաչուները հաղորդել են, որ ուղևորներից մեկի մոտ ռումբ կա: Ինքնաթիռում եղել է 110 ուղևոր, իսկ մարզադաշտում 40 հազար մարդ էր հավաքվել Խաղերի բացման արարողությանը: Պուտինը լրագրողին պատմել է, որ հարցում է կատարել անվտանգության խորհրդի մասնագետներին: Նրան պատասխանել են, որ գործողությունների արտակարգ պլանը նմանատիպ դեպքերում նախատեսում է հարվածել ինքնաթիռը: Նախագահը ի պատասխան ասել է՝ «գործեք պլանի համաձայն»:
Այս հեռախոսազրույցից հետո Պուտինը ժամանել է Օլիմպիական մարզադաշտ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Մի քանի րոպեից հնչել է նրա հեռախոսի զանգը: Զանգահարողն ասել է, որ տեղեկատվությունը կեղծ է եղել, ուղևորը, որը սպառնացել է պայթյունով, հարբած է եղել, այդ պատճառով ինքնաթիռը շարունակել է հետևել իր ուղղությանը դեպի Ստամբուլ:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02