Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է մարդասիրական առաքելության շրջանակում երկօրյա այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին` կառույցի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև հիմնադրամի խորհրդական Ջոն Էվանսը:
Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի մարդասիրական ծրագրերը կրթական և առողջապահական նպատակներով Արցախում կիրառելու հետ կապված հարցեր, որոնք նախատեսված են ուղղվելու ապրիլյան իրադարձություններից հետո գյուղերից տեղահանվածների, ինչպես նաև վիրավոր քաղաքացիների ու զինվորների բժշկական կարիքները հոգալուն:
Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Արցախի նկատմամբ նրանց կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրության համար և կարևորել հիմնադրամի կողմից գյուղական բնակավայրերում իրականացվող կրթական ու առողջապահական ծրագրերը:
«Արցախում կրթության և առողջապահության ոլորտներում պայմանների բարելավման ուղղությամբ մեծածավալ ծրագրեր են իրականացվել, սակայն որակի ապահովման համար ժամանակակից մեթոդների կիրառումն անհրաժեշտ է, ինչը դուք փորձում եք ապահովել ձեր ծրագրերի միջոցով»,- ասել է Ա. Հարությունյանը:
Կառավարության ղեկավարն իր առանձնահատուկ վերաբերմունքն է արտահայտել հիմնադրամի խորհրդական Ջոն Էվանսին, ով միջազգային հարթակներում, վարչապետի բնորոշմամբ, հայ դեսպանի առաքելություն է իրականացնում: «Համոզված եմ, որ Ձեր անունն իր ուրույն տեղն է ունենալու հայոց պատմության էջերում»,- դիմելով Ջ. Էվանսին՝ ասել է վարչապետը:
Հիմնադրամի ատենապետ Գարո Արմենը, ներկայացնելով իրենց ծրագրերը, կարևորել է կառույցի հատկապես «ՍՄԱՐԹ» նախաձեռնությունը, որի նպատակն է գյուղական բնակավայրերի, ժամանակակից տեխնոլոգիաների գործածության միջոցով, առաջխաղացման ապահովումը: Երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել այն` որպես պիլոտային ծրագիր, Արցախում կյանքի կոչելու ուղղությամբ: Վարչապետի առաջարկությամբ` հանրապետության գյուղերում նորաբաց համայնքային կենտրոնների սենյակներից մեկը կհատկացվի անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով կահավորելու և այն նպատակային օգտագործելու համար:
Հանդիպմանը քննարկվել են նաև առողջապահության և կրթության ոլորտներում հնարավոր այլ ծրագրերի իրագործման հետ կապված մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվել են, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի բուժկետերի բուժքույրերի դասընթացների և դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման շուրջ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47