Կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշված օրերի ընթացքում, «Ռազմինոֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Ալբերտ Դալլաքյանի համար գումար հավաքելու իր նախաձեռնությանը։
Հարցին, թե չի՞ ափսոսում, որ մտել է այդ գործընթացի մեջ, բանավեճի բռնվել ընդդիմախոսների հետ, մեկին անգամ «բոշա» անվանել, Վիգեն Սարգսյանը պատասխանել է.
«Գումարի հավաքագրումը Ալբերտի մոր խնդրանքով նախաձեռնել է իր ծանոթներից մեկը։ Ես պարզապես օգնել եմ` նվիրաբերելով իմ անձնական միջոցներից և սատարելու կոչ ուղղելով ընկերներիս։ Կարծում եմ՝ կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշված օրերի ընթացքում։
Ընկերներս սատարեցին՝ հավաքելով անհրաժեշտ գումարի զգալի մասը։ Հարյուրավոր ծանոթ և անծանոթ մարդիկ ևս հետևեցին իմ օրինակին։ Եթե համացանցում այդ խնդրի շուրջ բորբոքված մեկնաբանություններ էին անում մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը` կեղծ օգտատերեր, ապա իմ կոչին գործնական քայլով` անձնական միջոցներ նվիրաբերելով արձագանքեցին հարյուրավորները։ Անկախ զգացմունքայնությունից` արդյունքն ակնհայտ է։ Եվ կարևորը հենց արդյունքն է»։
Նա նշել է, թե անշուշտ, ափսոսում է, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։
«Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմիանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում», - նշել է նախարարը։
Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ իր այդ կոչին արձագանքելով՝ բազմաթիվ մարդիկ զգալի օգնություն ցուցաբերեցին ապրիլյան մարտերի մասնակից երկու այլ զինհաշմանդամի` աջակցելով նրանց բնակարանային խնդրի առավել արդյունավետ լուծմանը։
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01