«Bonhams» աճուրդի տունը ուրախ է տեղեկացնել ռուսական արվեսի բաժնի մասնագետի
Երև անյան այցի մասին, ով կտրամադրի օգտակար խորհրդատվություն:
Մարտի 27-ին, «Bonhams» ընկերության առաջատար փորձագետ ու ռուսական արվեստի բաժնի տնօրեն` Դարյա Չերնենկոն հրավիրում է ռուսական արվեստի հայ կոլեկցիոներներին՝ գեղանկարչության, դեկորատիվ-կիրառառական արվեստի նմուշների և սրբապատկերների անվճար և կոնֆիդենցիալ գնահատմանը:
Դարյա Չերնենկոյի համոզմամբ, Հայաստանում բավականին մեծ հետաքրքրություն կա միջազգային աճուրդի շուկային մասնակցելու համար. «Հայաստանն իր գեղանկարչական դպրոցի հարուստ պատմությամբ, ունի հավաքածու ստեղծելու հնագույն ավանդույթ: Ամենահայտնի անունն, որն ասոցացվում է այս երևույթի հետ` Արամ Աբրահամյանն է, ում արժեքավոր հավաքածուն հիմք հանդիսացավ Երևանում ռուսական արվեստի թանգարանի ստեղծմանը», - նշում է ոլորտի փորձագետը:
Ընկերության մասնագետների վստահմամբ, «Bonhams» տան հաճախորդների թվում են` Հայաստանի նշանավոր կոլիկցիոներները, բայց կազմակերպիչների համար նույնքան հետաքրքրական է համագործակցել աճուրդի տան նոր մասնակիցների հետ: Դիտարկումները ցույց են տվել, որ առավել հաճախ դա այն ընտանիքներն են, որոնք սերնդեսերունդ հավաքում են 19-րդ եւ 20-րդ դդ. առավել նշանակալի ռուս գեղանկարիչների գործեր, «Faberge» և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, ռուսական էմալ, արծաթ, ճենապակի և ռուսական սրբապատկերներ: Նախաձեռնության նպատակն է` կոլեկցիոներների և աճյուրդի տան համատեղ աշխատանքն ու ինտեգրումը միջազգային արտ-գործընթացներին:
«Ռուսական արվեստ» ասելով, աճուրդային աշխարհը հաճախ հասկանում է միայն կայսրական ու սովետական Ռուսաստանի արվեստը, սակայն այն իր մեջ ներառում է նաև նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում` հայկական, վրացական, ուզբեկական, ուկրաինական արվեստները:
«Հայկական դպրոցը կարևոր տեղ է զբաղեցնում ռուսական և սովետական պատմության մեջ, - նշում է Դարյա Չերնենկոն, - Հայաստանը նվիրել է աշխարհին այնպիսի չգերազանցված վարպետներ, ինչպիսիք են` Հովհաննես Այվազյան /Իվան Այվազովսկի/, Մարտիրոս Սարյան, Ալեկսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Եղիշե Թադևոսյան, Դմիտրի Նալբանդյան և այլ նշանավոր տաղանդներ:
Այս նկարիչների աշխատանքները, որպես կանոն, ունեն մեծ աճուրդային հաջողություն», - հավաստիացնում է փորձագետը:
Հիշեցնենք, որ միջոցառումը կանցկացվի մարտի 27-ին, «ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ»
հյուրա նոցում: Արվեստի այն նմուշները, որոնց սեփականատերերը կցանկանան հանել աճուրդային վաճառքի, կներկայացվեն հունիսի 6-ին, Լոնդոնում` կայանալիք «Bonhams» ռուսական արվեստի հանրահայտ աճուրդում:
Միջոցառման մանրամասները`
2018 թ. մարտի 27, երեքշաբթի
Նախնական գրանցմամբ` 10:00 - 17:00
«Grand Hotel Yerevan» Հասցե` Աբովյան 14
Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն հարցմամբ.
Կոնտակտ: Կամիլլա Շուշանյանց,
Bonhams, Մոսկվա
+7 495 991 06 91
[email protected]
101 New Bond Street, London W1S 1SR
+44 (0) 20 7447 7447
bonhams.com
Լրացուցիչ տեղեկություններ կայանալիք աճուրդների , ինչպես նաև մասնագիտացման ոլորտների վերաբերյալ ստանալու համար, առաջարկում ենք այցելել ընկերության կայքէջը`
www.bonhams.com.
https://www.bonhams.com/valuation_events/25677/
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01