ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ապահովմանն ուղղված աշխատանք՝ հանդիսանալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անմիջական հարթակ, ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Խոսելով վերջին քառորդ դարում ԱՊՀ ՄԽՎ գործունեության նշանավոր իրադարձությունների մասին՝ առաջին հերթին կառանձնացնեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու ներդրումը 1994 թ. մայիսին Բիշքեկում ստորագրված արձանագրության նախապատրաստման և ամրապնդման գործում, որին հետևեց եռակողմ անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև:
Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօր Ադրբեջանն անտեսում է հենց իր կողմից ստորագրված եռակողմ հրադադարի մասին պայմանագիրը: Դրա հստակ օրինակն է Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատատենչ ժողովրդի դեմ, որը խլեց հարյուրավոր կյանքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ՝ իր ներդրումն ունենալով կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում:
Ձեր հանձնախմբի օրակարգը հագեցած է հարցերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում օրենսդիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, բեղմնավոր շփումներ, հետաքրքիր բանավեճ եւ հաճելի ժամաակ աստվածաշնչյան մեր երկրում», – նշել է նա։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02