Իրաքյան Քրդստանում անցյալ տարի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո քրդական ինքնավարության դեմ Բաղդադի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակում կիրառված միջազգային ավիաչվերթների արգելքը չեղարկվել է։ Այս մասին գրում է քրդական Rudaw գործակալությունը՝ հղում անելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հայտարարությանը:
Աբադին նշել է, որ Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների միջազգային օդանավակայանները միջազգային չվերթներ իրականացնել ու ընդունել կկարողանան արդեն վաղվանից:
Իրաքի վարչապետը, սակայն, շեշտել է, որ Քրդստանի երկու միջազգային օդանավակայաններում այսուհետ հսկողություն կիրականացնեն դաշնային իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս Իրաքի ներքին գործերի նախարարության աշխատակիցների:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Իրաքի կենտրոնական իշխանությունները վերացրել էին նաև Իրաքյան Քրդստանի բանկային համակարգի դեմ պատժամիջոցները:
2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել էր հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02