Մարտի 13-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ, և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ փոխգործակցությունը դրվատանքի է արժանի:
Հայաստանի արտգործնախարարը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահը բարձր են գնահատել Հայաստանի և Շվեդիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև հաստատված գործընկերային կապերը, պարբերական փոխայցելությունները:
Հանդիպանը կարևորվել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանում պետության կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում հայ-շվեդական համագործակցության սերտացման շուրջ։
Հանդիպմանը արծարծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Այդ համատեքստում երկուստեք արժևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, տաբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանը Ուրբան Ահլինին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03