ARM | RUS |

Վստահ եմ, որ լավ արդյունքի նախապայմանը հենց թիմային աշխատանքն է. Հրայր Թևոսյան

14.03.18 | 12:26

Գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասը Արցախյան պատերազմում փառավոր մարտական ուղի անցած, բազմաթիվ հաղթանակներ գրանցած զորամասերից է, որ պատերազմից հետո բազմիցս ՊԲ մասշտաբով լավագույնն է ճանաչվել: Այն այսօր էլ հպարտորեն ու պատվով պահպանում է լավագույնի համբավը: Օրերս զորամասում կայացավ «Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորների երդման հանդիսավոր արարողությունը, որից առաջ զրուցեցի հրամանատարի հետ:

-Պարո՛ն Թևոսյան, երկրորդ տարին է, ինչ Ձեր հրամանատարությամբ գործող զորամասը ՊԲ-ում լավագույնն է ճանաչվում: Եվ պատահական չէ, որ նոր ու կարևոր այս ծրագիրը՝ «Ես եմ»-ը, մեկնարկեց հենց այս զորամասում: Ո՞րն է, ըստ Ձեզ, լավագույն զորամասի կոչման գաղտնիքը:

-Առաջինը, իհարկե, կանոնադրային բոլոր պահանջների հստակ ու հետևողական կատարումն է: Երկրորդը, որ նույնպես չափազանց կարևոր է, բոլոր սպաների, զինծառայողների, զինվորների համակարգված ու բարեխիղճ աշխատանքն է: Մի ձեռքը ծափ տալ չի կարող. բոլորն այս գործում իրենց սիրտն են դրել: Յուրաքանչյուրս փորձել ենք մեր բաժին քարը դնել: Այո՛, վստահ եմ, որ լավ արդյունքի նախապայմանը հենց թիմային աշխատանքն է: Որևէ գաղտնիք չկա:

-Պարո՛ն գնդապետ, կա՞ լավագույնի այս նշաձողը պահելու խնդիր:

-Իհարկե, ամեն ինչ հետզհետե ոչ թե հեշտանում է, այլ դժվարանում,-ժպտում է հրամանատարը,- ինչպես, ասենք, դպրոցում, երբ լավ սովորող աշակերտին են դիմում, երբ ոչ ոք չի պատասխանում: Մեզ մոտ եկող նոր զինծառայողին ասում են. «Լավագույն զորամաս ես գնում», իսկ երբ թեկուզ ինչ-որ աննշան վրիպում է նկատվում, հիշեցնում են, որ լավագույնն ես, իրավունք չունես սխալվելու: Իհարկե, պատասխանատվությունը մեծ է, երբ նշաձողը կա, և դու գիտես, որ նվազագույնը, ինչ որ պետք է անես, այն պահելն է: Բանակում չկա նման բան՝ հասար այս կետին, ու վե՛րջ. բանակը միշտ պետք է առաջ ընթանա՝ երբեմն կախված հակառակորդի գործողություններից, նրա ձեռք բերած նոր զինատեսակներից, երբեմն էլ՝ մեր իսկ ձեռք բերած նոր սպառազինությունից: Ամեն նոր օր կատարելագործվելու պահանջ է առաջացնում, և դու պետք է անընդհատ ձգտես ավելիին: Մեր անձնակազմի յուրաքանչյուր անդամ հպարտանում է զորամասի ձեռքբերումներով և ձգտում է նորից արժանանալու լավագույնի կոչմանը:

-Ինչպես Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, ապրիլյան քառօրյայում նույնպես այս զորամասը նշանակալի ներդրում է ունեցել:

-Չեմ սիրում այդ մասին խոսել: Մենք ընդամենը կատարել ենք մեր խնդիրը: Ընդ որում՝ ամբողջ բանակի համատեղ աշխատանքով՝ բանակի հրամանատարի գլխավորությամբ: Մեծ օժանդակություն ենք ստացել այլ զորամասերից. հատկապես հրետանայինից, տանկայինը ամեն պահի պատրաստ է եղել օգնության հասնելու: Հրետանու ուժերով ի սկզբանե տապալել ենք թշնամու հարձակման փորձը:- Գնդապետ Թևոսյանը ցույց է տալիս կադրեր, որոնցում հստակ երևում են թշնամու մոտեցող տանկերը, որոնք շատ չանցած շարքից դուրս են բերվում մեր հրետանու հուժկու հարվածներից:-Չէին սպասում. շատ արագ հուսալքվեցին ու նահանջեցին: Իսկ մեր տղաներն անհամբեր էին, կազմ ու պատրաստ՝ իրենք էլ էին ուզում մի բանով մասնակցել. «Բա ինչո՞ւ առաջ չեկան», հարցնում էին: Ասացի. «Մեր հրետանին չթողեց»… Այդ չորս օրերի ընթացքում մեր դիրքերի վրա շուրջ 18000 ական է պայթել, արդյունքում՝ միայն երեք վիրավոր ենք ունեցել: Ինժեներական կառույցների ամրության շնորհիվ մեր զորքը հրաշալիորեն պաշտպանված էր:

-Այդ օրերին եղել եք մեր զինվորների կողքին, պարո՛ն հրամանատար, հետևել նրանց վարքին: Ի՞նչ կասեք մեր այսօրվա զինվորի հոգեկերտվածքի մասին:

-Կասեմ, որ մեր զինվորն ամենալավ զինվորն է: Երբ պահը գալիս է, նրանք ցույց են տալիս իրենց հզորությունը: Քառօրյայի գործողությունները ցույց տվեցին, որ զինվորի ոգին բարձր է: Ոչ ոք այս ընթացքում չլքեց իր դիրքը, չվախեցավ: Բոլորը պատրաստ էին ցանկացած զարգացման:

Թշնամին սկսեց դիվերսիաներով, որպեսզի, իր կարծիքով, վախ սփռի մեր զորքի մեջ: Բայց շուտով հասկացավ, որ ավելի շատ ինքն է տուժում, ավելի մեծ կորուստներ ու վնաս է կրում, քան մենք: Հետո արդեն անցան ականանետային կրակին: Հաշվեցին իրենց կրակածի քանակն ու մեր վնասը, համեմատեցին մեր կրակածի ու իրենց վնասի ծավալները, հասկացան, որ այստեղ նույնպես անզոր են: Այս բոլոր տվյալները պաշտոնապես Ադրբեջանում չէին հայտարարվում, բայց մենք, իհարկե, ամեն ինչ իմանում էինք: Ապրիլին արդեն փորձեցին ավելի խոշոր գործողություններով հաջողության հասնել, ու էլի իրենց մեծ հիասթափություն էր սպասում: Տեսան, որ մարտի մեջ նետված իրենց ուժերը համամասն չէին շահածի հետ: Այն, ինչ հաջողել են անել, ընդամենը մի վաշտի խնդիր էր, այն դեպքում, երբ օգտագործել են թե՛ «Սպայկը», թե՛ անօդաչուները և թե՛ խոշոր տրամաչափի այլևայլ զինատեսակներ: Նույն վախկոտ թուրքն է. ամեն ինչ ունի, բայց չի կարողանում ինչպես հարկն է գործածել: Միակ ուժը հատուկ նշանակության ստորաբաժանումներն էին, բայց դրանց ետևից զորքը չգնաց, վախեցել, կանգնել էին:

-Անցնենք մեր այսօրվա հերոսներին, որոնք ժամեր անց իրենց զինվորական երդումն են տալու: «Ես եմ»-ցիներն արդեն որոշ ժամանակ է, ինչ զորամասում են: Ի՞նչ կպատմեք նրանց հետ տարվող աշխատանքների մասին: Ինչպիսի՞ն է նոր համալրումը:

-Ասեմ, որ ոչ մի առանձնահատուկ տարբերություն չկա. նույն զորակոչված զինվորն է, նույն մոտեցումն է զինվորի պատրաստությանը, նույն երդման արարողությանն ենք պատրաստվել: Այժմ ընթացքի մեջ է զինվորի պատրաստության շրջանը. ուսումնական փուլը մեկնարկել է: Մեկ ամիս է, ինչ զորամասում են տղաները: Թերևս միակ տարբերությունն այն է, որ այս զորակոչիկների հետ ավելի հեշտ է: Հեշտ է այն առումով, որ եկել են տրամադրված, լիովին գիտակցում են, որ երեք տարվա իրենց ծառայությունն առաջնագծում են անցկացնելու: Այս առումով գրեթե գաղափարական աշխատանքի կարիք չկա:

-Ի՞նչ կասեք այս նոր ծրագրի մասին և ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Իսկապես շատ լավ ծրագիր է: Սա ոչ միայն մեծ օժանդակություն է բանակին, այլև այս զինվորների հետագա կյանքի համար հրաշալի հնարավորություններ ընձեռող պետական ծրագիր է: Այն 5 մլն դրամը, որ ծառայության վերջում ստանալու են «Ես եմ»-ով անցածները, կնպաստի, որ մեր երիտասարդներն ավելի ամուր հաստատվեն իրենց հողի վրա, սեփական գործը ձեռնարկեն, կամ էլ հիմնավոր գիտելիք ձեռք բերեն: Սա դրական մեծ քայլ է դեպի առաջ: Շատ տեղին, ժամանակին ու խելամիտ ծրագիր է: Մենք էլ մեր հերթին կանենք հնարավորը, որ դրա իրագործումը հնարավորինս հարթ ընթանա, առավելագույնս արդյունավետ լինի:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան...

12:07

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու...

11:47

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել...

11:22

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական...

10:34

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել...

10:03

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01