ARM | RUS |

ՓՊ նախագահն ու խորհուրդը այս ինստիտուտը վերածել են գործիքի իշխանությունների ձեռքում. Հայտարարություն

14.03.18 | 16:07

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը եւ խորհուրդը փաստաբանների մասնագիտական ինքնակառավարման այս ինստիտուտը փաստացի վերածել են Հայաստանի քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանի մասնագիտության նկատմամբ Սահմանադրության եւ մասնագիտությունը կարգավորող ազգային եւ միջազգային ստանդարտներին հակառակ վերահսկողություն սահմանելու նպատակով գործիքի: Այդ մասին ասվում է հայաստանյան փաստաբանության անկախության խնդիրների վերաբերյալ փաստաբան Վահե Գրիգորյանի հայտարարության մեջ, որի կրճատ տարբերակը ներկայացվել է «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանների եւ իրավաբանների միությունների առջեւ ծառացած մարտահրավերները եւ հնարավորությունները» խորագրով համաժողովի շրջանակներում։

«Ես ցանկանում եմ ժամանակի խնայողության եւ կարեւորի վրա կենտրոնանալու հրամայականի բերումով անտեսել եւ բաց թողնել այսօրվա միջոցառման կազմակերպական որոշ հարցերի եւ դրանում հատկապես ՓՊ նախագահի անհասկանալի վերաբերմունքի ասպեկտները:

Շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման ընթացքում համակազմակերպիչների հրավիրած փորձագետներին հետաքրքիր եւ ուսանելի կարծիքներ մեզ հետ կիսելու համար:

Քանի որ միջազգային շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ սա առաջին միջոցառումն է Երեւանում, որտեղ հայաստանյան փաստաբանության առջեւ ծառացած որոշ խնդիրների քննարկմանը մասնակից են դարձվել, ՓՊ նախագահի խոսքով, ընդդիմադիր փաստաբանները (ես կամ իմ որեւէ կոլեգա չէ, որ մեզ նման որակում ենք տվել), ապա կցանկանայի հայաստանյան փաստաբանության առջեւ ծառացած որոշ խնդիրների վրա հրավիրել ներկաների ուշադրությունը:

Մոտ 30 փաստաբաններ արդեն իսկ դիմել են Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միությունների խորհրդին (ԵՓԻՄԽ/CCBE)՝ բարձրաձայնելով մի խումբ լրջագույն խնդիրների մասին, ակնկալելով այդ եւ մի շարք այլ միջազգային մարմինների դիրքորոշումը դրանց լուծման կապակցությամբ:

Մենք մասնավորապես այն դիրքորոշումն ունենք, որ ՀՀ ՓՊ նախագահը եւ խորհուրդը փաստաբանների մասնագիտական ինքնակառավարման այս ինստիտուտը փաստացի վերածել են Հայաստանի քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանի մասնագիտության նկատմամբ Սահմանադրության եւ մասնագիտությունը կարգավորող ազգային եւ միջազգային ստանդարտներին հակառակ վերահսկողություն սահմանելու նպատակով գործիքի:

Այս գործընթացը երեւելի է դարձել դեռեւս 2014թ. եւ հետեւողականորեն ու նպատակաուղղված քաղաքականության միջոցով այն՝ Ադրբեջանում եւ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների մասնակի կամ ամբողջական նմանությամբ իրականացվում է առայսօր:

ՓՊ նախագահի եւ խորհրդի միջոցով իրականացվող քաղաքական իշխանության նման քաղաքականությունը պատճառ էր հանդիսացել, որպեսզի դեռեւս 2015թ. շուրջ 30 փաստաբաններ բողոքով հանդես գային ՓՊ նախագահի եւ վարչակազմի գործողությունների դեմ՝ պահանջելով դադարեցնել փաստաբանների նկատմամբ ՓՊ նախագահի ղեկավարությամբ եւ աջակցությամբ վարվող՝ մեր մասնագիտությանն անհարիր անպարկեշտ գործելաոճը, որն ի վերջո հղի է մասնագիտական հեղինակության նկատմամբ անդառնալի վնասով: Որեւէ քայլ չէր ձեռնարկվել եւ որեւէ անձ, ըստ էության պատասխանատվության չէր ենթարկվել նման գործելաոճի համար:

2016թ. նույն ցուցակով ընտրված ՀՀ ՓՊ խորհրդի կազմն առավել եւս ամրապնդել է կառավարության ձեռքին «անհնազանդ» փաստաբանների նկատմամբ ՓՊ-ն որպես գործիք օգտագործելու պրակտիկան: Այս կապակցությամբ, փաստաբաններին «լռեցնելու» նպատակով կիրառվող հիմնական «արդյունավետ» միջոց որպես մշտապես օգտագործվել է նրանց դեմ կարգապահական վարույթներ հարուցելը եւ դրանք ընթացակարգային նվազագույն երաշխիքների խախտումներով իրականացնելը:

Կարգապահական վարույթների իրականացումը հիմնականում կառավարության համար զգայուն քրեական գործերով փաստաբանների կամ ՀՀ ՓՊ ընդդիմախոսների դեմ իրականացվում է որպես կանոն եւ գերակշռաբար հետեւյալ ընթացակարգային նվազագույն իրավունքների խախտումներով.

Կարգապահական գործեր քննող ՓՊ խորհուրդը հետեւողականորեն անտեսում է իր՝ որպես կարգապահական գործերով դատարանի անկախության եւ անաչառության չափանիշը: ՓՊ խորհրդի կազմում գործերի քննությանը մասնակցում են ՓՊ նախագահից, ինչպես նաեւ այլ պետական կազմակերպություններից վարչական կամ աշխատանքային կախման մեջ գտնվող կամ հենց պատասխանող փաստաբանի դեմ բողոքը պատրաստելուն մասնակից ՓՊ խորհրդի անդամները.

Կարգապահական վարույթներ հարուցելիս ՓՊ նախագահը շարունակաբար հրաժարվում է կիրառել որեւէ իրավական չափորոշիչ: Քաղաքական իշխանության կամ հենց ՓՊ նախագահին կամ խորհրդին ընդդիմադիր ցանկացած փաստաբանի դեմ ցանկացած բողոք բավարար է ՓՊ նախագահի համար կարգապահական վարույթ հարուցելու համար.

ՓՊ նախագահը շարունակաբար հրաժարվում է տրամադրել կարգապահական վարույթ հարուցելու կամ դրանց հարուցումը մերժելու մասին իր կայացրած որոշումները՝ դրանցում կիրառված չափորոշիչները հստակեցնելու եւ որոշակիացնելու համար վերլուծություն կատարելու նպատակով: Մեր կարծիքով, այդ որոշումների չտրամադրման հիմնական պատճառն այն է, որ դրանց վիճակագրությունն ու դրանցում կիրառված չափորոշիչների ուսումնասիրությունը ցույց է տալու, որ կարգապահական վարույթները խտրականորեն հարուցվում են հիմնականում քաղաքական հետաքրքրության գործերով կամ «ընդդիմադիր» փաստաբանների նկատմամբ, մինչդեռ ՓՊ նախագահի եւ նրա աջակիցների դեմ ներկայացված բողոքներով որեւէ վարույթ չի հարուցվում: Կամ այդպիսիք հարուցվում են որպես եզակի օրինակներ՝ հենց այսպիսի քննարկումների ժամանակ դրոշակ դարձնելու համար, որպեսզի ցույց տրվի .

Փաստաբանների դեմ բողոքներ կազմելուն եւ ներկայացնելուն անմիջականորեն մասնակից են լինում ՓՊ նախագահը եւ խորհրդի անդամները, ինչը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում բացահայտել, իսկ բոլոր այն դեպքերում, երբ բացահայտվում է, որեւէ պատասխանատվության նշված անդամների նկատմամբ չի հանգեցնում.

Կարգապահական գործերի վարույթներով նիստերը որոշ դեպքերում տեղի են ունենում փաստաբանների վարքին անվայել եւ էթիկայի հետ անհամատեղելի պայմաններում՝ ՓՊ խորհրդի որոշ անդամների անհավասարակշիռ եւ անընդունելի պահվածքի զուգորդմամբ.

Կարգապահական վարույթների իրականացման ընթացքում կարեւորություն չի տրվում փաստաբան-վստահորդ հարաբերությունների գաղտնիության պահպանմանը, իսկ շատ դեպքերում դրան միջամտելու եւ նրանց հարաբերությունների պաշտպանությունը խախտելու նպատակով գործողություններ կատարվում են հենց ՓՊ նախագահի կամ խորհրդի անդամների կողմից.

Առայսօր ոչ ՓՊ խորհուրդը, ոչ էլ ՓՊ նախագահը չի հրապարակել կարգապահական վարույթներ հարուցելու չափորոշիչների եւ սկզբունքների վերաբերյալ պարզաբանումներ: Հաշվի առնելով, որ դրա հետ մեկտեղ այդ վարույթների հարուցման եւ դրանց մերժման որոշումներն էլ ՓՊ-ն հրաժարվում է տալ, ապա արհեստականորեն իրավական անորոշություն ստեղծելով ՓՊ նախագահը եւ խորհուրդն ակնհայտ կամայական մեկնաբանություններով են կիրառում փաստաբանների վարքագծի կանոնագրքի կանոնները, ինչն առավել ընդգծվածությամբ դրսեւորվում է հենց քաղաքական դատավարություններում պաշտպանների եւ «ընդդիմադիր» փաստաբանների դեմ գործերով.

Կարգապահական գործեր քննող ՓՊ խորհրդի որոշ անդամներ նվազագույն գիտելիքների անգամ չեն տիրապետում այն ոլորտում, որի կապակցությամբ քննում են կարգապահական գործեր (չնշած նույնիսկ փորձի իսպառ բացակայությունը): Ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ ձեւավորվող կարծիքն այնպիսին է, որ որոշումն արդեն կայացված է, իսկ կարգապահական վարույթը սոսկ ձեւականություն է դրա լեգիտիմությունն ապահովելու համար.

Կարգապահական գործերի քննության ընթացքում երբեւէ չի պահպանվում դատական կազմի կայունության սկզբունքը: Պատասխանող փաստաբանները երբեք չեն ծանուցվում, թե ով է մասնակցելու իր գործով կարգապահական վարույթին:

Բացի կարգապահական վարույթների հարուցման միջոցով զգայուն քաղաքական դատավարությունների գործերով փաստաբանների նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց (ինչը չափազանց ծանր բեռ է յուրաքանչյուր փաստաբանի համար իր զբաղվածության հետ մեկտեղ (օրինակ, փաստաբաններից մեկի նկատմամբ հարուցված վարույթներն այս պահին երկու տասնյակից ավելի են), դրանք նաեւ, ինչպես մասամբ նշվեց վերեւում, ՓՊ նախագահի եւ կառավարության հովանավորությամբ իր վերահսկողության տակ գտնվող ՓՊ աշխատակիցների կողմից իրականացվում են նաեւ այլ, երբեմն ավելի վտանգավոր ձեւերով:

Մասնավորապես, ֆիզիկական բռնության գործադրումը կամ դրա սպառնալիքը սկսել է ճնշման գործիք դառնալ փաստաբանների նկատմամբ: Նույնիսկ նման ակնհայտ բռնությունների զոհ դարձած փաստաբանների կողմից իրավապահ մարմիններին դիմելուց հետո, ՓՊ նախագահը եւ վարչակազմի մեծ մասն իրենց աջակցությունն են ապահովում հրապարակայնորեն փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ: Ավելին, կոնկրետ այդ միջադեպով, փաստաբանի գրասենյակի վրա հարձակումն իրականացվել է փաստաբանների դպրոցի տնօրենի, ՓՊ նախագահի խորհրդականի եւ ՓՊ այլ աշխատակցի կողմից: Նրանք բոլորը շարունակել են պաշտոնավարել եւ առայսօր պաշտոնավարում են իրենց պաշտոններում, ինչը հրապարակայնորեն նրանց գործունեությունը խրախուսելու քայլ է ՓՊ նախագահի կողմից: Նման հարձակումներից հետո ոչ միայն հարձակման ենթարկված փաստաբաններն ի վիճակի չեն լինում պաշտպանել իրենց իրավունքները քրեական արդարադատության միջոցով, այլ հենց իրենք են հավասարապես մեղադրվում՝ դրանով նրանց վրա իշխանությունների կողմից ճնշում գործադրելով, որպեսզի հրաժարվեն իրենց բողոքներից.

Փաստաբաններին հրապարակային վիրավորելու եւ նրանց դեմ արշավներ իրականացնելու գործելաոճը նույնպես շարունակում է մնալ փաստաբանների պալատի զինանոցում, որին ՓՊ նախագահը դիմում է շատ անգամ ՓՊ աշխատակազմում աշխատանքի ընդունած իր ազգականների միջոցով փաստաբանների հասցեին վիրավորանք հասցնելու ձեւով:

Առանձնահատուկ կարեւորության հարց է այն, որ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների ընթացքում փաստաբանի վարքագծի կարգավորման վերաբերյալ միջազգային եւ ներպետական ստանդարտների բացարձակ անտեսումը ՓՊ կողմից պրակտիկա դառնալուց հետո, այն նմանապես կիրառվում է նաեւ դատարանների կողմից: Մենք համոզված ենք, որ այս հարցում իշխանությունները դատարաններին ունեն տրված հստակ հանձնարարականներ՝ ՓՊ խորհրդի կողմից «անցանկալի» փաստաբանների դեմ կայացված որոշումները անփոփոխ թողնելու վերաբերյալ:

Այս ամենը փաստված է կոնկրետ գործերով եւ այդ գործերով կայացված որոշումներով: Ամբողջական ուսումնասիրությունը կատարելուն եւ ավարտելուն ամենագործուն կերպով խոչընդոտում է ՓՊ-ն՝ թաքցնելով հանրային կարեւորություն ներկայացնող տեղեկատվությունը:

Այս ամենն ասելով, ես նկատի չունեմ, որ այս ամենն ամբողջությամբ կազմակերպվում կամ իրականացվում է փաստաբանների պալատի նախագահի կամ խորհրդի որոշ անդամների որոշմամբ: Ես առհասարակ հեռու եմ այն մտքից, որ ՓՊ բարձրաստիճան պաշտոնյաները նման քաղաքականության ընտրության հայեցողությամբ են օժտված: Սա ամենայն հավանականությամբ արդեն իսկ գործադիր իշխանության նախորոշած քաղաքականության շրջանակներում նրանց հայեցողության նեղ լուսանցքի դրսեւորումն է: Այլ խոսքով՝ իրենք չեն կայացնում այդ որոշումները: Միակ որոշումը, որ նրանք կայացրել են, գործադիր իշխանության, քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանության վերահսկման գործիք դառնալու որոշումն է: Մնացյալն արդեն տոտալիտարիզմի զարգացման բնական օրինաչափությունների շրջանակում տեղի ունեցող գործընթացներ են՝ կանխատեսելի հետեւանքներով:

Ցանկացած վիճակագրություն ՓՊ գործունեության հետ կապված Հյուսիսային Կորեան հիշեցնող պատկերներ է ստեղծում:

Այս եւ որոշ այլ խնդիրների կարեւորությունը բարձրաձայնված է եղել նաեւ մեր օտարերկրյա կոլեգաների կողմից դեռեւս Civic Solidarity Platform (CSP)-ի կազմում մտնող մոտ 20 պետություններից 39 իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք իրենց հայտարարության մեջ հատկապես շեշտադրել էին փաստաբանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ՓՊ գործելաոճի կապակցությամբ իրենց մտահոգությունը:

Այս խնդիրներն իրական վտանգի տակ են դրել փաստաբանի մասնագիտությունը Հայաստանում եւ դրանց լուծումը միջազգային եւ ազգային մակարդակում օրվա հրամայականն է:

Միջազգային մակարդակով հայաստանյան, ինչպես նաեւ տարածաշրջանային մասշտաբով այս խնդիրների լուծման ճանապարհը մեր պատկերացմամբ փաստաբանական մասնագիտության մասին եվրոպական կոնվենցիայի ընդունման աշխատանքներին ակտիվ մասնակցության միջոցով այդ հրաշալի եւ մի փոքր ուշացված գաղափարը կյանքի կոչելն է:

Մենք այս կապակցությամբ ողջունում ենք ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի կոմիտեի եւ CCBE-ի ջանքերը այս կոնվենցիայի գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ: Այս կապակցությամբ զեկուցողը հատուկ ուշադրության էր արժանացրել Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ռուսաստանում փաստաբանների նկատմամբ իրականացվող հետապնդումների եւ բռնությունների մթնոլորտը:

Հայաստանում փաստաբանական մասնագիտության հետ կապված իրավիճակի խնդիրները, որոնք հավաքվել եւ ներկայացվել էին համապատասխան զեկուցողին CCBE-ի կողմից, նույնպես հիմք են հանդիսացել նման գաղափարի առաջարկի համար:

Եվ մենք կարծում ենք, որ այս կոնվենցիայի մշակման եւ կյանքի կոչման նպատակների համար Հայաստանի փաստաբանների պալատում տիրող իրավիճակի մանրամասն քննության եւ ուսումնասիրության նպատակը պետք է լինի այն իրողության ճանաչումը, որ փաստաբանական մասնագիտության եւ փաստաբանի մասնագիտական ազատությունների նկատմամբ ապօրինի միջամտությունները եւ հետապնդումները դատապարտելի պետք է լինեն եւ կոնվենցիայով ամրագրվեն ոչ միայն պետական իշխանության մարմինների կողմից նման հետապնդումների եւ միջամտությունների կանխման, այլեւ հենց եւ հավասարապես նաեւ այսպես կոչված ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից միջամտության դեպքում:

Այս վերջին դեպքում, այսինքն՝ ինքնակարգավորվող մարմինների միջամտության դեպքում հայաստանյան փորձը դասական, ես կասեի այն դասագրքային տարբերակն է, որտեղ ակնհայտորեն երեւում է, որ նման մարմինների միջամտությունը մասնագիտության համար կարող է լինել մի կողմից եւ ավելի վտանգավոր մասնագիտության անկախության եւ ազատության համար, իսկ մյուս կողմից ավելի նախընտրելի տոտալիտար կամ նման հակում ունեցող պետություններում, քանի որ առաջին հայացքից պետությունը իբր չի միջամտում մասնագիտական ազատություններին, մինչդեռ պետական իշխանությունը դա անում է հենց ինքնակարգավորվող կազմակերպության միջոցով՝ իր համար հենց այդ արդարացման ապահովման նպատակով:

Եվս մեկ ասպեկտ, որի վրա կցանկանայի հրավիրել մեր հյուրերի եւ համակազմակերպիչների ուշադրությունը եւ այսքանով սահմանափակվել։

Փաստաբանների պալատը հիմնադրելիս մենք միամտաբար կարծում էինք, որ միասնական կազմակերպությունը կամ կազմակերպության մենաշնորհը անառարկելիորեն նպաստելու է փաստաբանության ներուժի համախմբմամբ մասնագիտության անկախության եւ ազատության պաշտպանությանը: Պետք է խոստովանեմ, որ մենք շատ միամիտ էինք մեր այս մտադրության մեջ՝ հնարավոր համարելով, որ տոտալիտար հակումներ ունեցող պետությունում դեռեւս 2005թ., իսկ այսօր արդեն գրեթե հաստատված մակարդակով ավտորիտար պետությունում, հնարավոր էր մեկ առանձին վերցրած կազմակերպությունում հույս ունենալ, թե մարդկանց ժողովրդավարական ինստինկտները, սնուցված մեր մասնագիտության ազատության ոգով կարող են պահպանել մասնագիտության ազատությունը ժողովրդավարական սկզբունքների շրջանակում: Ցավով պետք է խոստովանենք, որ փաստաբանական կազմակերպության մենաշնորհը ջատագովելով եւ ամենայն հնարավորությամբ դրա իրագործմանը նպաստելով մենք ավտորիտար իշխանության ձեռքին մեզ՝ ամենաազատ մասնագիտության կրողներիս դրեցինք անելանելի ծուղակի մեջ: Այդ մոնոպոլ կազմակերպությանը տալով այնպիսի հզոր իշխանական լծակներ, ինչպիսին էթիկայի հարցերի կարգավորումը, փաստաբանների կրթությունը եւ լիցենզավորումն են՝ մենք հանգեցինք մի իրավիճակի, երբ օրվա քաղաքական իշխանությանը բավական էր իր գրպանը դնել այդ կազմակերպության ղեկավարությանը, որպեսզի հզոր վերահսկողական լծակ ունենար ողջ մասնագիտությանը նկատմամբ: Ապացույցը՝ Հյուսիսային Կորեայի ցուցանիշներով անցկացվող միջոցառումները:

Մեր մոլորության հիմնական պատճառը եղել է նման մոդելի հաջողությունն այլ, ավելի ամուր արդարադատության ավանդույթներ ունեցող պետություններում: Սակայն մենք անտեսել էինք, որ այդ մոդելի արդյունավետությունը մեծամասամբ պայմանավորված է առաջին հերթին այն միջավայրի բնույթով, որում այն գործում է, այլ ոչ՝ ինքն իրենով:

Եվ հակառակը՝ այն տարբերակը, որ պակաս նախընտրելի կարող էր դիտվել գործուն ժողովրդավարական հասարակություններում եւ միջավայրերում, ամենաշատ պաշտպանությունը նախատեսողը կարող է լինել, կամ առնվազն ավելի դժվար վերահսկելին՝ պետական իշխանության կողմից: Սա այն մոդելն է, երբ կազմակերպությունը, կրկնում եմ, կազմակերպությունը չունի մենաշնորհ մասնագիտության նկատմամբ: Ավելին, մենաշնորհի բացակայության փաստով փաստաբանական ինքնակազմակերպվող կազմակերպությունների միջեւ մրցակցությունն է, որ ապահովելու է փաստաբանի մասնագիտության ազատության պաշտպանության ապահովման լավագույն միջավայրը, իսկ պետական իշխանությունը բախվելու է երկու կամ ավելի ինքնակազմակերպվող փաստաբանական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհնարինության կամ առնվազն լուրջ դժվարությունների առջեւ: Ահա պետական իշխանության համար այս անհնարինությունը կամ դժվարություններն են, որ ապահովում են մեր մասնագիտության ազատության համար անհրաժեշտ թթվածինն այն միջավայրում, որն ամբողջովին բանտված է տոտալիտարիզմի եւ դրա համար հիմք ծառայող ռեգրեսիվ գաղափարների բանտում:

Եվ որեւէ փաստաբան, որն իրապես իր ազնիվ մասնագիտության ազատությունը գերադասում է ստրկամիտ կոնֆորմիզմի նյութական բարիքներից պարտադրված չի լինի եւ չպետք է մաս կազմի մի կազմակերպության, որի բարձրագույն պաշտոնատար անձանց մի մասը հանդիսանում են իր հասարակությունում ռեգրեսիվ (այլ ոչ՝ պահպանողական, նկատեք) գաղափարների եւ քարոզչության աղբյուր (ընդհուպ մինչեւ պոպուլիստական նկատառումներով բացահայտ հոմոֆոբիկ եւ ատելության խոսք քարոզող), իսկ նրանց կայացրած որոշումները եւ հրապարակած կարծիքները լինեն դատավորների, փաստաբանների, դատախազների, քննիչների եւ լրագրողների իրավացի ծաղրի առարկա:

Ցանկանում եմ մատնանշել, որ այս պահին արդարադատության նախարարությունը բավականին ոչ թափանցիկ ձեւով իրականացնում է փաստաբանության մասին օրենքի փոփոխությունների, կամ որ ավելի ճիշտ է՝ փաստաբանության մասին նոր օրենքի մշակման աշխատանքները: Եվ ես չեմ զարմանում, որ այդ հարցում ՓՊ-ին որեւէ էական դերակատարություն վերապահված չի:

Մեր գաղափարների կյանքի կոչման ճանապարհին մենք բազում քաջալերանքի եւ համագործակցության առաջարկության խոսքեր ենք լսել նաեւ օտարերկրյա մի շարք փաստաբանական կազմակերպություններից, որոնք դեռ լռությամբ, բայց համակ ուշադրությամբ հետեւում են հայաստանյան փաստաբանության հետ տեղի ունեցող պատմություններին:

Մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս նախագծի քննարկումների եւ փորձագիտական ուսումնասիրության աշխատանքներին, որքանով որ դա իրական կարող է լինել արդարադատության նախարարության եւ ՓՊ-ի հարուցած խոչընդոտների պայմաններում: Մեր տեսակետերը քննարկման առարկա դարձնելու եւ դրանք հաշվի առնելու ուղղությամբ մենք ակնկալում ենք նաեւ համակազմակերպիչների աջակցությունն իրենց մանդատի շրջանակներում:

Այս մոտեցումները քննարկվել եւ համաձայնեցվել են մոտ 30 փաստաբանի հետ, որոնք տարիքային ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ են, ոմանք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում եւ հատկապես իրենց մասնագիտական ազատությունների եւ վստահորդների շահերի պաշտպանության համար անցել են երկարատեւ տարիների քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների, բանտարկությունների, տարիներ շարունակ գաղտնալսումների եւ իրենց հիմնարար այլ իրավունքների շարունակական խախտումների միջոցով:

Եվ նրանք, այսինքն՝ մենք, մեր ծայրահեղ տարբեր քաղաքական եւ սոցիալական հայացքների, նախասիրությունների պայմաններում, միաբան ենք այն հարցում, որ փաստաբանական մասնագիտությունը վտանգված է Հայաստանում եւ որ դրա լուծման հապաղումը հղի է իրավիճակի այնպիսի սրացմամբ, ինչպիսին է ներկայումս իրավիճակը Ադրբեջանում եւ Թուրքիայում, եթե իհարկե մենք արդեն չենք հասել այդ իրավիճակին»,- ասվում է հայտարարության մեջ:

Սույն հայտարարությանը միացած փաստաբաններն են՝

Վահե Գրիգորյան

Տիգրան Աթանեսյան

Ծովինար Բալայան

Գրիշա Բալասանյան

Քրիստինա Բեյբության

Անի Գինոսյան

Մարգարիտա Գյուլումյան

Դավիթ Գյուրջյան

Էլինա Գյուրջյան

Արթուր Գրիգորյան

Դիանա Գրիգորյան

Սերգեյ Գրիգորյան

Քրիստինա Գեւորկյան

Տիգրան Եգորյան

Վահե Եփրիկյան

Շուշան Թադեւոսյան

Մարո Խաչատուրյան

Նինա Կարապետյանց

Արամազդ Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյան

Հեղինե Կիվիրյան

Մարատ Կոստանյան

Լուսինե Հակոբյան

Լուսինե Մարտիրոսյան

Հենրիկ Մարտիրոսյան

Գեորգի Մելիքյան

Կարեն Մկրտչյան

Մարիամ Մկրտչյան

Մուշեղ Շուշանյան

Հովհաննես Չամսարյան

Արայիկ Պապիկյան

Լուսինե Սահակյան

Նաիրա Սահակյան

Անահիտ Սաղաթելյան

Ալլա Սարգսյան

Կիմա Սարյան

Արմեն Սողոմոնյան

Փիրուզա Վարդանյան

Երվանդ Վարոսյան

Հասմիկ Պետրոսյան

Հրաչ Քոչարյան

Հակոբ Սաֆարյան


ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան...

12:07

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու...

11:47

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել...

11:22

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական...

10:34

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել...

10:03

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01