Շիրակի մարզի Ամասիա գյուղը հայտնի է իր խստաշունչ և տևական ձմեռներով: Առատ տեղումների և հաճախակի արձանագրվող ձնաբքի պատճառով, արևմուտքից Թուրքիային, իսկ հյուսիսից Վրաստանին սահամանկից բնակավայրն ամիսներ շարունակ «մեկուսանում է» աշխարհից: Այդ ժամանակահատվածում անօգուտ են դառնում նաև բնակիչների՝ գյուղական առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու փորձերը:
Գյուղի դպրոցում սովորում է 180 աշակերտ: Բացահայտող, խելացի, վերլուծող սերունդ կրթելու համար, մանկավարժները ներդնում են անհրաժեշտ ջանքեր: Գյուղական գրադարանից օգտվելը կամ Գյումրի մեկնելը, փակ ճանապարհների պատճառով, ոչ միշտ է հնարավոր լինում: Աշակերտների համար աշխարհի հետ հաղորդակցվելու և զարգացումներից չկտրվելու արդարացված միջոցը մնում է համակարգչային հաղորդակցությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ դպրոցի ինֆորմատիկայի դասարանը համալրվել է տասը նոր համակարգչով: Առարկան նոր հնարավորություններով ուսումնասիրող աշակերտներն սկսել են մեծ հետաքրքրություն դրսևորել: Դասավանդող ուսուցչի՝ Անուշ Աղայանի գնահատմամբ, դասապրոցեսն առավել արդյունավետ է դարձել և շատերի համար կարող է մասնագիտական կրթության հիմք դառնալ:
«Ուսումնական գործընթացի աշխուժացմանն ուղղված գործնական քայլերն արդեն ցանկալի արդյունք են տվել. մեծացել է առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, բարձրացել է կրթության որակը: Այս նվերը մեծ անակնկալ էր մեզ համար: Հարգանքի է արժանի այն անձնավորությունը, ով կարևորում է կրթությունը»,- ասել է դպրոցի տնօրեն Կարինե Հարթենյանը:
Ամասիայի միջնակարգ դպրոցը 10 նոր համակարգիչ է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվության շնորհիվ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01