Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը նախ եղել է Հայկազյան համալսարանում, հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Համալսարանի շենքում շրջայցի ընթացքում ռեկտոր Փոլ Հայդոստյանը ՀՀ վարչապետին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը և համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է: Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև հայազգի նկարիչ Րաֆֆի Եդալյանի ստեղծագործություններին և գրառում կատարել Հայկազյան համալսարանի Պատվո հյուրերի գրքում:
Վարչապետը բարձր է գնահատել Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում տարվող աշխատանքը՝ այն որակելով չափազանց կարևոր և անհրաժեշտ:
«Շատ տպավորիչ է այստեղ՝ Բեյրութի կենտրոնում, նման կրթական օջախ տեսնել՝ և´ հայկական, և´ միջազգային, և´ տոլերանտ այլ մշակույթների նկատմամբ: Չափազանց կարևոր է և չափազանց ոգևորիչ: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝ ձեր կատարած գործի համար և ուզում եմ, որ չհոգնեք, որովհետև չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը: Ամենամեծ կարիքը մենք ձեր մեջ ունենք և շնորհակալ ենք հայապահպանության ուղղությամբ ձեր նվիրված աշխատանքի համար», - դիմելով համալսարանի անձնակազմին՝ նշել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով իր՝ Լիբանան պաշտոնական այցի օրակարգին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ բավական շատ ու արդյունավետ հանդիպումներ է ունեցել և´ Լիբանանի ղեկավարության, և´ բիզնես միջավայրի, և´ բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Մենք շատ երախատապարտ և շնորհակալ ենք Լիբանանին այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է հայ համայնքի նկատմամբ: Շնորհակալ ենք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար և Ցեղասպանության տարիներին մեր հայրենակիցներին ցուցաբերած հյուրընկալության և օժանդակության համար: Բայց մենք նաև արձանագրել ենք, որ, ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ՝ իրականում եղբայրական և բարեկամական, տնտեսական հարաբերությունների, տնտեսական բաղադրիչի մեջ հետ ենք ընկել, և մեր պատկերացմամբ՝ առաջարկել ու ներկայացրել ենք այն առավելությունները, որոնք այսօր Հայաստանն ունի: Համոզված եմ, որ մենք որոշակի հետաքրքրություն ենք առաջացրել Լիբանանի բիզնես միջավայրում, բանկային միջավայրում, և մոտ ժամանակներս հետադարձ կապ կունենանք:
Այս երկու օրը շատ ենք խոսել մեր վերջին տարվա տնտեսական աճի վերաբերյալ. մենք իրականում ունենք միջինից շատ ավելի բարձր տնտեսական աճ տարածաշրջանում և լավ հիմքեր ունենք հետագայում նույնպես կայուն աճ ապահովելու համար: Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է երկիրն առաջ տանենք, որն է այն հորիզոնը, որին հասնելու ենք և ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ վստահաբար մենք ունենալու ենք չափազանց լավ, տրամաբանական, արդար և զարգացող երկիր», - ասել է վարչապետը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի այցի հաջորդ կանգառը հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկն էր՝ Զմմառը: Այստեղ կառավարության ղեկավարը հանդիպել է Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգևոր ներկայացուցիչների և Զմմառի վանքի միաբանության անդամների հետ, շրջել վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցում, թանգարանում և մատուռում: Վարչապետը կարևորել է Զմմառի գործունեությունը դարավոր մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման գործում:








10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01