Հ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների և բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամներին և նրանց ուղեկցող անձանց:Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությունը և կարևորել կազմակերպության շրջանակներում համագործակցության խորացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է նորանկախ պետությունների համար՝ զարգացնելու ընդհանուր անցյալ ունեցող երկրների հետ հարաբերությունները՝ չկորցնելով ձեռքբերումները:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին՝ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նիստի անցկացման լավագույն պայմանների ապահովման համար՝ Վիոլետա Իվանովը նշել է, որ նիստի անցկացումը Երևանում գնահատելի է ոչ միայն ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, այլ երկիրն ու նրա քաղաքացիներին առավել լավ ճանաչելու տեսանկյունից:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքը, անդրադարձել ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի առաջիկա երդմնակալությանն ու վարչապետի ընտրության գործընթացին:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02