ԱՄՆ պետքարտուղարությունը «Ղրիմն Ուկրաինայի մաս է» վերնագրով հայտարարություն է տարածել, որում քննադատել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը թերակղզի, ինչպես նաև այնտեղ նրա ունեցած նախընտրական ելույթը:
ԱՄՆ պետդեպն ընդգծել է, որ Ղրիմի բնակիչները 4 տարի առաջ ստիպված են եղել «անօրինական կերպով բեմադրված հանրաքվեի» մասնակցել՝ գտնվելով ռուսական զինված ուժերի հսկողության տակ։
Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ վերջին 4 տարում ՌԴ-ն պարբերաբար թիրախավորել է բոլոր նրանց, ովքեր հանդես են եկել Ղրիմի բռնակցման դեմ:
Ինչ վերաբերում է Պուտինի նախընտրական ելույթին՝ Պետդեպը նշել է, որ իր հայտարարություններով Պուտինը ևս մեկ անգամ բացահայտ կերպով հաստատել է, որ ՌԴ-ն անտեսում է միջազգային նորմերն ու չի հարգում ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականությունը:
Հայտարարության մեջ ԱՄՆ պետդեպը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինան ճանաչել իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, իսկ Ղրիմը համարում է Ուկրաինայի մաս:
«Ղրիմը հանդիսանում է Ուկրաինայի մաս, և մեր պատժամիջոցները Ղրիմի դեմ կշարունակվեն այնքան, մինչև Ռուսաստանը չվերադարձնի թերակղզու նկատմամբ վերահսկողությունն Ուկրաինային», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Պուտինն իր նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 14-ին ելույթ է ունեցել Ղրիմում: Այդ առիթով իր բողոքն է հայտնել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02