Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահամանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի շուրջ Ադրբեջանում առաջացած աղմուկին: «Բայց ամեն դեպքում այցը չափազանց կարեւոր է: Ինչ վերաբերում է փաստին, որ Ադրբեջանը օրերս բողոքի նոտա էր հղել ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանի այցելության վերաբերյալ, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Դե բնական է, պետք է բողոքեր, բա ի՞նչ պետք է աներ»,- ասաց Քոչարյանը:
Դիտարկմանը, թե Արցախի նախագահին ՌԴ-ում կամ ՀԱՊԿ երկրներում չեն ընդունում նման մակարդակով, ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ամերիկան այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի: Դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին իրենց կողմից համապատասխան օգնություն է հատկացվում, որը բյուջեով է հաստատվում: Այդ տեսակետից ԱՄՆ-ը առանձնահատուկ է: Դա նշանակում է, որ Ամերիկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններում, ինչը պայմանավորված է նաեւ Կոնգրեսի ինքնուրույնությամբ, որ Կոնգրեսում կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ հաճախ չեն համընկնում Սպիտակ տան հետ, եւ ինչ-որ չափով ազդել քաղաքականության վրա: Այդ առումով ԱՄՆ-ն ավելի ճկուն է»:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, այցելել է Կոնգրես և ունեցել հանդիպումներ:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02