Ամերիկացի դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Դին Քեյնը, ով այս օրերին գտնվում է Իսրայելում, իսրայելական The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու անհրաժեշտության մասին:
Քեյնն ընդգծել է, որ ինքը չի պատրաստվում որևէ այլ երկրի ասել, թե ինչ անի, սակայն հուսով է, որ բոլոր կառավարությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ, ինչպես դերասանն է նշել, «դա պատմական փաստ է»:
«Ես քաջ գիտակցում եմ հարցի հնարավոր բացասական քաղաքական հետևանքները Միացյալ Նահանգներում. մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են ցեղասպանության պատմությունը, շատ պարզ է, որ ցեղասպանություն տեղի է ունեցել: Դա այսօրվա Թուրքիայի ժողովուրդը կամ կառավարությունը չի արել… դա սարսափելի էր և պետք է կատարվածը կոչել իր անունով»,- նշել է Քեյնը:
Դին Քեյնը, ով մարտի 5-ին Երևանում ցուցադրված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գործադիր համապրոդյուսերն է, այս օրերին գտնվում է Իսրայելում: Նա մասնակցում է USA Today-ի աստղ Լորա ՄըքՔենզիի ճանապարհորդական հեռուստահաղորդման Իսրայելի նկարահանումներին:
Նա արդեն հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Վերջինս հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Քեյնը, ով «Սուպերմեն» ֆիլմի գլխավոր հերոսն է, վարչապետին անվանում «իրական սուպերմեն»:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01