Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի զորակոչիկ Ա. Գ.-ի վերաբերյալ ԿԲՀ որոշման դեմ հայցի դատաքննությունը: Վանաձորցի զորակոչիկ Ա. Գ.-ն տեսողական լուրջ խնդիրներով 2016 թ. ձմեռային զորակոչի ժամանակ զինծառայությանը պիտանի ճանաչվելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ 2017 թ. հուլիսի 31-ին 3 տարի ժամկետով տարկետում է ստացել: Սակայն կրկին զորակոչիկի նկատմամբ ՀՀ ՊՆ 410 հրամանի ոչ համարժեք դրույթ է կիրառվել: Նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում զորակոչիկը պետք է հանվեր հաշվառումից և ազատվեր զինվորական ծառայությունից: Ա. Գ.-ին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը դիմել է դատարան՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ: Այս գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է 2018 թ. փետրվարի 12-ին: Դատական նիստի ընթացքում ԿԲՀ ներկայացուցիչ, ակնաբույժ Եղիշե Բաղդասարյանը, որն անձամբ է փորձաքննել զորակոչիկին, նշեց, որ համաձայն է եղել զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշմանը: Ըստ նրա՝ ԿԲՀ որոշմամբ զորակոչիկի տեսողության սրության ախտորոշումը չի համապատասխանում նրա առողջական վիճակին, բայց և դրա վերաբերյալ ապացույցներ չկարողացավ ներկայացնել: Դատարանը պարտավորեցրեց պատասխանողին դատարան ներկայացնել զորակոչիկի անձնական գործն ամբողջությամբ:
Վաղը Վարչական դատարանը կսկսի գործով դատաքննությունը:
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03