Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ճարպակալումը խոչընդոտում է կրծքագեղձի քաղցկեղի բուժմանը, քանի որ ավելորդ քաշի դեպքում դեղամիջոցներն անարդյունավետ են լինում:
Մասնագետների անցկացած ուսումնասիրություններին մասնակցել է այս վտանգավոր հիվանդությունից տառապող 99 հիվանդ, որոնց 70%-ի մոտ կար ավելորդ քաշ: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում եղած ուռուցքները պարունակում են մեծ քանակությամբ ճարպային հյուսվածքներ և մի քանի անգամ ավելի մեծ են, քան ավելորդ քաշի խնդիր չունեցող մարդկանց մոտ առաջացած նորագոյացությունները:
Բացի այդ, ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ճարպակալումը բարձրացնում է բորբոքային գործընթացների մակարդակը, ինչը նույնպես խանգարում է բուժմանը:
Բուժման կուրսը գիտնականներն անց են կացրել բեվացիզումաբ դեղամիջոցի միջոցով: Պարզվել է, որ այս դեղամիջոցն անարդյունավետ է լինում, քանի որ ուռուցքում եղած ճարպային հյուսվածքները քիչ քանակությամբ արյունատար անոթներ են պարունակում, ինչի հետևանքով էլ դեղանյութը չի ներթափանցում նորագոյացության մեջ:
Գիտնականները մտադիր են ստեղծել նոր դեղամիջոցներ, որոնք թույլ կտան բարեհաջող բուժել քաղցկեղն անգամ ավելորդ քաշի առկայության դեպքում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01