Ապացուցված է` որքան ավելի շատ իմանաս, այդքան սեքսն ավելի հաջող, իսկ հաճույքն էլ ավելի մեծ կլինի: Մենք հավաքել ենք զարմանալի տեղեկություններ և անակնկալ նորություններ, որոնք կբարձրացնեն քո էրոտիկ IQ-ի մակարդակը:
Ըստ Ջենի Բենջամինի
Սեքսի ժամանակ գերնպատակը մեկն է՝ հասնել զգայական գրգռման հնարավորինս բարձր աստիճանի: Այդ երանելի վիճակին հասնելու գաղտնի՞քը։ Տիրապետիր որքան հնարավոր է շատ «թեժ» ինֆորմացիայի: Ինչպես ասում են, գիտությունը ուժ է ... իսկ այս դեպքում նաև՝ հաճույք: Մենք բացահայտել ենք զարմանալի sex փաստեր. դրանց մի մասը կհեշտացնի օրգազմի հասնելը, մի մասը կօգնի քեզ հաճույք պատճառել նրան, իսկ այ մնացածն ավելի լավ է կարդաս ինքդ...
1. Նրանք, ովքեր սեքսով զբաղվում են շաբաթը մոտ երեք անգամ, իրենց տարիքից 4-7 տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում:
2. «Մի գիշերվա» սեռական զուգընկեր որոնելիս կանայք ավելի մեծ կարևորություն են տալիս արտաքին տեսքին, քան տղամարդիկ։
3. Սակայն դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Հետազոտությունները փաստում են, որ համակարգչային «խփնվածներն» ամենալավ սիրեկաններն են. «IT մոլագարների» 82 %-ը պնդում է, որ զուգընկերուհու հաճույքը սեփականից վեր է դասում:
4. Ցավալի է, բայց աթլետիկ կառուցվածքով սպորտային մարզիչների միայն 41 %-ն է մտածում զուգընկերուհու հաճույքի մասին:
5. Եթե աշխատավայրում կարևոր հանդիպում ունես, դրան նախորդող գիշերը զբաղվիր սեքսով: Ըստ ֆիզիոլոգ դոկտոր Հելեն Ֆիշերի՝ սեքսը խթանում է ուղեղի այն քիմիական տարրերի աշխատանքը, որոնք պատասխանատու են քո ստեղծագործական մտածելակերպի համար:
6. Մի՛ սպասիր, որ նա քեզ գրգռի նախքան քո կողմից որևէ քայլի ձեռնարկումը: Կանայք հիմնականում գրգռվում են այն ժամանակ, երբ զվարճանքն արդեն իսկ սկսված է:
7. Միայնակ կանանց ավելի շատ ձգում են «զբաղված», քան «ազատ» տղամարդիկ:
8. Մերկապարուհիներն ավելի շատ փող են աշխատում օվուլյացիայի օրերին: Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կանանց օրգանիզմում արտազատվող ֆերոմոններն են: Քո տղամարդու համար ստրիպտիզ կազմակերպիր օվուլյացիայի օրերին (դաշտանից երկու շաբաթ առաջ) . դա ամենայն հավանականությամբ կրքերի լուրջ «պայթյուն» կառաջացնի:
9. Օրգազմը կարող է բուժել ամբիոնի նկատմամբ ունեցած քո վախը: Շոտլանդացիները պարզել են, որ սեքսի միջոցով լիցքաթափումից հետո մարդկանց համար ավելի հեշտ է խոսել հանրության առջև:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01