Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարևոր է համարում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն՝ մասնավորապես կարևորելով այցի շրջանակում օրեսնդիր մարմնում տեղի ունեցած հանդիպումները: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետն անդրադարձել է Բակո Սահակյանի այցին՝ նշելով, որ այցի համար ճիշտ ժամանակաշրջան է ընտրվել:
- Պարոն Սարգսյան, կոնկրետ ի՞նչ նպատակ է հետապնդում այցը և ի՞նչ կարող է դա գործնականում տալ:
- Միացյալ Նահանգերը, Հայաստանից բացի, միակ պետությունն է, որը ուղղակի ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին: Սա բացառիկ երևույթ է: ԱՄՆ-ում պաշտոնապես ԼՂ ներկայացուցիչ է գրանցվել, որն ունի պաշտոնական գրասենյակ: Հիմա Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում այսպիսի այցերը չափազանց կարևոր են, որովհետև Արցախը բանակցային գործընթացում բանակցային կողմ չէ, իսկ նման այցելությունների շնորհիվ Արցախի իշխանությունները հնարավորություն են ունենում իրենց և Արցախի ժողովրդի դիրքորոշումը ներկայացնել միջազգային հանրությանը այս կամ այն հարցի շուրջ:
Եթե հաշվի առնենք, որ այս հնարավորությունն ընձեռված է հենց Կոնգրեսի միջոցով, որը բավականին հզոր կառույց է, ապա սա բավականին արդյունավետ է ու պետք է բոլոր ուղղություններով աշխատել: Կարևոր հանգամանք եմ համարում նաև գիտահետազոտական կենտրոններում Արցախի նախագահի հանդիպումները, որտեղ նա Արցախի ժողովրդի դիրքորոշումն է ներկայացնում այս կամ այն հարցի վերաբներյալ: Այս կենտրոնները մշտապես ԱՄՆ-ին օժանդակում են արտաքին քաղաքականության այս կամ այն հարցի իմպլեմենտացիայի հարցում: Կարծում եմ, որ ընտրված ուղղությունները կաևոր են, ճիշտ ընտրված ժամանակ է ու հանդիպումների ճիշտ ժամանակացույց:
- Ասացիք՝ ճիշտ ընտրված ժամանակ է: Ինչո՞վ է արդարացված հենց այս պահին նման հանդիպումներ ունենալը:
- Կարող ենք առանձնացնել այն հանգամանքը, որ օրեր առաջ Թիլերսոնը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, և Միացյալ Նահանգներում նոր պետքարտուղար պետք է լինի՝ Պոմպեոն, ով նախկինում հետախուզության կենտրոնական գործակալությունն էր ղեկավարում: Նա ավելի կոշտ քաղաքականության կողմնակից է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հայկական լոբբիստներն ու համայնքը աշխատեն Վաշինգտոնում Հայաստանի խնդիրները նոր պետքարտուղարի համար ավելի հասկանալի դարձնելու համար: Եթե ԱՄՆ-ում որոշում կայացվի ՌԴ-ի կամ Իրանի դեմ սանկցիաները խորացնել կամ նոր սանկցիաներ կիրառել, սա մեզ համար լուրջ մարտահրավեր կարող է դառնալ:
Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին և Արցախի ղեկավարության այցելությանը, ապա պետք է նշել, որ ԱՄՆ-ն ստեղծվել է հենց ինքնորոշման իրավունքի իրացման վրա, և ինչպես Թոմաս Ջեֆերսոնն էր ասում՝ ԱՄՆ-ն չի կարող այլ պետությունների մերժել այդ իրավունքը կիրառել: Մոտ ժամանակներս ԱՄՆ Կոնգրեսում ընտրություններ են տեղի ունենալու և հայկական բարեկամական խմբի անդամներից շատերը այդ ընտրություննրին պետք է մասնակցեն ու նաև նրանց ակտիվությունն ու մասնակցությունը ԼՂ պատվիրակության այցի կապակցությամբ չափազանց կարևոր է նրանց համար՝ որպես ապագա ընտրվողների, մեզ համար էլ կարևոր է, որովհետև մենք նոր բարեկամներ ենք ձեռք բերում Վաշինգտոնում:
- Սովորաբար նման այցերի ժամանակ միշտ լինում են հայտարարություններ, ներկայացվում են հակամարտության խնդիրները, բայց, ըստ էության, դրանք տեսական են մնում: Կարո՞ղ ենք ասել, որ Բակո Սահակյանի այցը միտված է նաև գործնական առումով փոփոխություններ բերել:
- Իհարկե, Բակո Սահակյանի հանդիպումները չափազանց կարևոր են, մանավանդ օրենսդիր մարմնի նեկայացուցիչների հետ: Կոնգրեսը չափազանց լուրջ ազդեցություն ունեցող մարմին է ու սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների լուրջ շրջանակ ունի: Առանց Կոնգրեսի համաձայնության, օրինակ, ԱՄՆ նախագահը չի կարող պատերազմ հայտարարել, չի կարող պետքարտուղար, դեսպաններ նշանակել և այլն: Այսինքն՝ մենք պետք է հաշվի առնենք, որ Կոնգրեսում այս հանդիպումները լուրջ ազդեցություն ունենալու են, որովհետև կոնգրեսը հնարավորություն է ունենալու ճնշում գործադրել գործադիր իշխանության մարմինների վրա թեկուզ Արցախին ուղիղ ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար:
Աղբյուր՝ Aysor.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01