ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 16-ին ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, որն առաջին անգամ էր այցելում ՀՀ ԱԻՆ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ապահովել արդեն առկա ծրագրերի իրականացման շարունակականությունը և նախանշեցին համագործակցության ընդլայնման նոր ուղիները:
Կողմերը քննարկեցին Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործընթացը խթանելու և զարգացնելու ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը, այն է՝ երկրում առկա թունաքիմիկատների և վտանգավոր քիմիական նյութերի ճիշտ ու անվտանգ պահպանման ու հետագա չեզոքացման գործընթացը (մասնավորապես՝ «Նաիրիտ» գործարանում և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում), մարզերում նոր հրթիռային հակակարկտային կայանների գործարկումը, հումանիտար ականազերծման գործընթացը և այլն:
Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց բնակչության դիմակայունության և պատրաստվածության բարձրացումը հատկապես համայնքային մակարդակում. «Յուրաքանչյուր համայնքում պետք է լինի գիտակցությունն առ այն, որ ավելի դյուրին է կանխարգելել աղետի հետևանքները, քան հետո զբաղվել դրանց վերացմամբ: Շատ կարևոր է, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցները համայնքի բյուջեի բաղադրիչ դառնան և այս գործընթացում ՄԱԿ-ի աջակցությունն ու միջազգային փորձի կիրառումն անհրաժեշտություն է»,- նշեց նախարարը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը պատրաստակամություն հայտնեց աջակցել այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված 2 համապետական և միջազգային միջոցառուման. հունիս ամսին կայանալիք Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքներին և դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Կողմերը քննարկեցին նաև Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրամիության, ԵՄ անդամն երկրների հետ երկկողմանի հարաբերությունների և ՄԱԿ-ի հովանու ներքո տարածաշրջանում դիմակայունության մակարդակի բարձրացման և աղետների ռիսկի նվազեցման նպատակով անդրսահմանային համագործակցության ուղիները:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03