Հայկական ընկերություններն առավել հեշտությամբ կկարողանան օտարերկրյա ներդրումներ ներգրավել` իրենց գաղափարի պատենտավորման, ապրանքանշանների գրանցման և հեղինակային իրավունքի պաշտպանության դեպքում: Այսպես է կարծում Սիլիկոնային հովտում գործող «Hickman Palermo Becker Bingham» ընկերության պատենտների իրավաբան Խաչատուր Պապանյանը: «Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտը մեծ մասամբ կապված է տեխնոլոգիաների պաշտպանության հետ: Երբ պատենտ ես ստանում, դա արդեն քոնն է, դու դա օգտագործելու իրավունք ես ստանում` դրանով իսկ կանխելով մյուսների կողմից այդ միտքը օգտագործելու հնարավորությունը: Ամերիկյան ներդրողների մոտ հայկական ընկերությունների հանդեպ որոշակի թերահավատություն կարող է լինել, որովհետև քիչ են լսել կամ երբեք չեն լսել Հայաստանի մասին, բայց պատենտները կարող են տալ հավաստիացումը, որ նրանք կարող են մտել այդ շուկա և օգտագործել այդ գաղափարն ու շահույթ ստանալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կարծիք հայտնեց իրավախորհրդատուն: Նրա խոսքով` այս պահին ամերիկյան ընկերությունը, որտեղ նա աշխատում է, իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում հայկական մի քանի ընկերությունների, որոնք ցանկանում են դիմել պատենտավորման համար:
Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հաճախ է պատահում, որ հայկական ընկերությունը ցանկանում է պաշտպանել իր գաղափարը, բայց պարզվում է, որ այն արդեն գոյություն ունի աշխարհում` Խաչատուր Պապանյանն ասաց. «Գործընթացն այնպես է, որ թե ամերիկյան ընկերությունները, թե հայկականները, պրակտիկորեն չեն իմանա, մինչև չդիմեն: Կարող ես տարբեր որոնման համակարգերով` Google, Google Patents, փնտրել-տեսնել արդյոք այդ միտքը մինչ այդ պատենտավորվել է, թե ոչ: Բայց դա հստակ չէ, քանի որ Պատենտների և ապրանքային նշանների ԱՄՆ գործակալությունը(USPTO) կատարում է որոնումներ իր համակարգում և երբեք չգիտես` ինչ կգտնեն: Բայց եթե հայկական ընկերությունները, որոնք ի դեպ շատ լավ որակի գործ են անում, որևէ ոլորտում խորացել են, իրենք արդեն գիտեն այդ ոլորտն ինչ մակարդակի վրա է ու իրենց գաղափարը նոր է, թե ոչ»,-հավելեց իրավաբանը:
Ինչ վերաբերում է ամերիկյան գործակալության կողմից մտավոր սեփականության պաշտպանության գործընթացին, ապա, ըստ Պապանյանի, այն և ժամանակատար է, և ծախսատար: Չնայած կան ժամանակատարությունը կրճատելու շրջանցումներ, բայց դա էլ իր հերթին լրացուցիչ գումար է պահանջում: «Միացյալ Նահանգներում պատենտ ստանալու գործընթացը տևում է 3-5 տարի, ճշգրիտ գումարը դժվար է ասել, բայց միջինում 25 հազար դոլար ամեն պատենտի համար»:
Անդրադառնալով հարցադրմանը, թե ԱՄՆ-ում մինչ օրս գյուտի համար քանի արտոնագիր է տրվել հայկական ընկերությունների կամ անհատների` Խաչատուր Պապանյանը նշեց, որ 2016 թվականի վիճակագրությամբ 18 դիմորդ է եղել Հայաստանից, բայց նրանց մեծամասնությունն աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում: «Ինձ թվում է` հայկական կազմակերպությունից դեռևս չկա: Բայց մենք արդեն մի քանի ստարտափերի հետ աշխատում ենք և մոտակա մեկ-երկու տարում հույս ունեմ, որ մի քանի դիմորդ կունենանք»,-ավելացրեց իրավախորհրդատուն:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02