Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն «СПОРТ-ЭКСПРЕСС»-ին տված հարցազրույցում նշել է, որ հիանալի գիտի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավորությունները:
Մասնագետը նաև հավելել է, որ Բերեզուցկի եղբայրներն ու Սերգեյ Իգնաշևիչը կարող են կանգնեցնել Հայաստանի հավաքականի ավագին.
«Չեմ սիրում ինչ-որ դատողություններ անել առանց խորը վերլուծության:
Ես պետք է ուսումնասիրեմ: Մակերեսին «Արսենալի» հարձակողական գիծն է: Գիտենք, որ այնտեղ անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ են հանդես գալիս:
- Ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է կանգնեցնեք, օրինակ, Մխիթարյանին:
- Ինձ շատ էր դուր գալիս Մխիթարյան-Օբամեյանգ զույգը, երբ դեռ Ռոյսն էլ նրանց հետ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Տուխելի օրոք նրանք հիանալի էին հարձակվում:
Բայց հիմա նրանք այլ թիմում են: Հիանալի գիտեմ Մխիթարյանի հնարավորությունները: Կներդնենք առավելագույն ուժերը, որպեսզի չեզոքացնենք ոչ միայն Հենրիխին, այլև` հարձակման ամբողջ գծին:
- Բերեզուցկի եղբայրներն ու Իգնաշևիչը ունա՞կ են իրենց փորձի հաշվին փակելու Մխիթարյանին:
- Հարցն այնպես է հնչում, կարծես, թե մենք կարող ենք նրանց փոխարինել: Եթե Վասիլին, Ալեքսեյն ու Սերգեյը շարունակում են խաղալ այսպիսի բարձր մակարդակում, նշանակում է, իհարկե, ունակ են չեզոքացնելու նույն Հենրիխին: Դրանում կասկած չկա: Իսկ իմ խնդիրը նրանց ճիշտ ուղղորդելն ու պատրաստելն է:
Հիշեցնենք` այս թիմերը միմյանց հետ կմրցեն Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում: Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին Լոնդոնում, իսկ պատասխան մրցավեճը` ապրիլի 12-ին Մոսկվայում:
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44