Կառավարության նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը գործադիր մարմնին ներկայացեց ջրհեղեղի հետևանքով Արթիկ քաղաքի բնակիչների կրած վնասը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի 9 ամսվա ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետարանին 41,746.0 հազ. դրամ հատկացնելու մասին նախագիծը:
Նախարարը ներկայացրեց, որ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար:
Լոքյանի խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի համապատասխանաբար՝ 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ:
Դավիթ Լոքյանը նշեց, որ հեղեղատի մաքրման աշխատանքներից հետո լրացուցիչ ֆինանսավորում կպահանջվի՝ Արթիկ քաղաքի հեղեղատի կառուցման և շրջակա տարածքների կառուցապատման խնդիրները լուծելու համար:
Վերականգման աշխատանքների վերաբերյալ Դավիթ Լոքյանը զեկուցեց. «Այսօր քաղաքում բնականոն կյանքը շարունակվում է, հեղեղատը բացված է, դադարել է նկուղների ջրի հոսքը, վերականգնված է գազիֆիկացումը, բացառությամբ 8-10 շենքերի, ջուրը քաղաքում վերականգնված է, միայն փոքր տարածքում ջուր չկա, սակայն ռետինե խողովակների միջոցով քաղաքապետարանը լուծել է այդ տարածքի բնակիչների ջրի հարցը, քաղաքի երկու-երեք փողոց մաքրվել է»:
ՀՀ վարչապետը միջամտելով ասաց, որ արված աշխատանքների մասին պետք է տեղեկացնել հանրությանը, ինչին ի պատասխան Դավիթ Լոքյանը պատասխանեց. «Դուք աղետի հաջորդ օրը գնացել եք Արթիկ, աղետի օրը ամբողջ գիշեր ես եմ եղել այնտեղ, հիմա պիտի ամբողջը հայտարարե՞նք, թե ինչ ենք անում»:
Վարչապետը կրկնեց, որ կատարված աշխատանքները պետք է ներկայացվեն հանրությանը. «Մենք մեր արած գործի մասին պետք է խոսենք, ի՞նչ կա ամաչելու»:
Դավիթ Լոքյանի ներկայացված նախագծին դեմ արտահայտվողներ չեղան: Կառավարությունը հաստատեց ներկայացված նախագիծը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47