Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Փյունիկը» 3:1 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ: Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մամուլի ասուլի է տվել
«Շատ հետաքրքիր ու լարված խաղ ստացվեց, եթե այսպիսի առաջնությունում լարված, երկուստեք գրոհներով ու մեծ պայքարով խաղեր լինեն, ապա մեր ֆուտբոլիստները կառաջադիմեն:
Առաջին խաղակեսում մեր պահերը օգտագործեցինք: Երկրորդ կեսում արդեն հակագրոհների մարտավարությամբ էինք խաղում: Տղաները կազմակերպված ու մեծ նվիրումով խաղացին:
Նախորդ խաղը հիշում եք, 2:0 էինք հաղթում, այնուհետև 3:1 էինք հաղթում, բայց հաջողությունը բաց թողեցինք: Տղաները դասեր էին քաղել այդ խաղից ու այսօր նրանք մեծ նվիրումով ու ձգտումով խաղացին:
Էրիկ Վարդանյանը առաջին խաղը մատը կոտրված խաղաց: Երկրորդ խաղակեսին թույլ չտվեցինք դուրս գալ դաշտ: Այսօր նույնպես նրա ցանկությունը մեծ էր խաղադաշտ դուրս գալու, սակայն ժամանակ է պետք ապաքինվելու համար:
Առաջիկայում ունենալու ենք մեկ ստուգողական խաղ, այնուհետև պատրաստվելու ենք «Շիրակի» հետ խաղին:
«Փյունիկից» 4 ֆուտբոլիստ է հրավիրել հավաքական և կարծում եմ, որ բոլորն էլ լավ մարզավիճակում են:
Պետրոս Ավետիսյանի՝ հավաքականում խաղալու փաստը ինձ մոտ կասկած չի հարուցում: Պարզապես ժամանակի հարց է: Վստահ եմ, որ նա մի օր խաղալու է հավաքականում: Նայում եմ նրա մարզումներին, ցանկությանը ու վստահ եմ, որ մի օր կխաղա հավաքականում: Վստահ եմ նաև, որ Պետրոս Ավետիսյանը ապագայում խաղալու է արտասահմանում՝ ավելի բարձրակագ թիմում»,- ասել է Գյուլբուդաղյանցը
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55