Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, մասնակցել ծառատունկի, ինչպես նաև ներկա գտնվել Այգեպարի միջնակարգ դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառմանը:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ:
Ողջունելով այգեպարցիներին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են և դրա վառ վկայություններից մեկը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ակտիվ ու հետևողական աշխատանքն է:
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարարի գլխավորությամբ Բերդ քաղաքի համայնքապետարանում կայացել է նաև սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ըստ ոլորտների և գերատեսչությունների քննարկվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել հատկապես սահմանամերձ համայնքներում ներդրումային նոր ծրագրերի իրականացման, գործարար միջավայրի առավել ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման և լուսավորման, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման հետ կապված հարցերին: Այդ առնչությամբ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացնել նաև համայնքների ղեկավարները, միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել միջգերատեսչական փոխգործակցության ներկայիս մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հանձնաժողովի աշխատանքը սահմանամերձ համայնքներում առաջիկայում ևս տալու է դրական ու շոշափելի արդյունք:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44