ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ցանկություն հայտնեց երկրորդ անգամ ելույթ ունենալ:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը թույլ չտվեց։ Նա ավելի վաղ ասել էր, որ Մարուքյանին թույլ կտրվի ելույթ ունենալ. «Բայց ոչ այս հարցի քննարկման ժամանակ, Դուք այդ իրավունքը չունեք»։
Մարուքյանը վրդովվեց և հիշեցրեց, որ Կոստանյանն իրեն ընդհատել է և խոստացել ավելի ուշ ձայնի իրավունք տալ։
«Դուք խոստացաք»,-ասում էր Մարուքյանը՝ անընդհատ ընդմիջելով Կոստանյանին, ով ելույթ էր ունենում նախագահողի իրավունքով:
«Հասկացանք, պարո՛ն Մարուքյան, պետք է ես ելույթ ունենամ: Մի ընդհատեք, երբ ես խոսում եմ: Ես Ձեզ երբեք չեմ ընդհատել: Իրավաբանը գոնե իրավունքի և օրենքի նկատմամբ հարգանք պետք է ունենա»,-ասաց Կոստանյանը:
Մարուքյանն ավելի ուշ, երբ ձայնի հնարավորություն ստացավ, հայտարարեց, թե հանձնաժողովում պետք է կենդանի բանավեճեր լինեն:
«Ռեպլիկի իրավունքները չի կարելի սահմանափակել, օրենք չենք խախտում, մարդ չենք սպանում, որ թույլ չեք տալիս խոսել: Առաջարկում եմ ավելի ճկունություն դրսևորել նիստերը վարելիս»,-ասաց նա:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01