ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս մասին տեղեկացրի ՀՔԾ-ից:
Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ. Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի կողմից Կ. Ս.-ին ծեծի ենթարկելու և վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի պաշտոնատար անձը խոչընդոտել է հիշյալ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ս. Թ.-ի հայտնաբերմանը, այն է` ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Թ.-ի տուն կատարվելիք այցի մասին նախապես հայտնել է վերջինիս ծնողներին, և երբ ոստիկանները այցելել են հիշյալ հասցե, ենթադրյալ հանցանք կատարած անձին` Ս. Թ.-ին այնտեղ չեն հայտնաբերել:
Կատարվում է նախաքննություն:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով վկա Դ. Ե.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հրաժարվել է նախաքննության ընթացքում իր տված նախկին ցուցմունքից և հաղորդում տվել, որ իրականում ինքը չի ճանաչել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, սակայն մինչև գործով մեղադրյալ Ա. Ա.-ին իրեն ճանաչման ներկայացնելը, ՀՀ ոստիկանության Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձն իրեն հայտնել է, թե իբր Ա. Ա.-ն ընդունել է ավազակային հարձակում կատարելու հանգամանքը: Ըստ այդմ` հիշյալ ոստիկանն իրեն հորդորել է ճանաչման գործողության ժամանակ մատնացույց անել Ա. Ա.-ին` միաժամանակ հուշելով, թե վերջինս որտեղ է կանգնած ճանաչման ներկայացվածների շարքում: Հետագայում, Դ. Ե.-ն պարզել է, որ քրեական գործով մեղադրյալ Ա. Ա.-ն իրականում չի ընդունել իր կողմից հանցագործություն կատարած լինելու հանգամանքը:
Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` Ա. Ա.-ն, ավազակային հարձակման դեպքի ժամանակ գտնվել է այլ վայրում:
Կատարվում է նախաքննություն:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01