Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Ուղերձում մասնավորապես, ասված է.
«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում Ձեր բացարձակ հաղթանակի կապակցությամբ, որը մեկ անգամ ևս հաստատեց Ձեր վաստակած հեղինակությունը ռուսաստանցիների մոտ և դարձավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանությանն ուղղված Ձեր ջանքերի համաժողովրդական աջակցության վկայությունը:
Արցախում բարձր են գնահատում Ձեր անձնական ավանդը և Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման գործում:
Համոզված եմ, որ Ռուսաստանն այսուհետ ևս կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման, կայունության ու անվտանգության ապահովման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, և մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և բարեկեցություն, Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01