Օրերս Արարատի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց մարզում կատարած աշխատանքների հաշվետվություն, որն իսկապես տպավորիչ էր: Եթե խոսենք թվերի լեզվով, ակնհայտ է, որ 2017 թվականը Արարատի մարզի համար զարգացման տարի է եղել, մասնավորապես բյուջեով եկամտային մասն ավելացել է՝ նախորդ տարվա համեմատ 101.1 %-ով , այսինքն 442.4 միլիոն դրամով ավել գումար է մուտքագրվել, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով , համայնքների սեփական եկամուները 7069-ից հասել է 9155 դրամի, որը 2018 թվականին ակնկալվում է հասցնել՝ 10699 դրամի: Ավելին, պետական բյուջեից մարզին հատկացված գումարներն ամբողջությամբ չի ծախսվել. 124.7 միլիոն դրամ տնտեսվել և ետ է վերադարձվել պետական բյուջե: Սա շատ կարևոր մոտեցում է , երբ մարզային իշխանությունը պետբյուջեի նկատմամբ ընդգծված հարգանք է ցուցաբերում՝ ավելացված գումարները տեղի- անտեղի ծախսելու փոխարեն խնայում և ետ է վերադարձնում պետական բյուջե:
Հաշվետվությունից պարզ երևում է, որ մարզում տեղի են ունեցել նաև միլիոնավոր դրամի հասնող ներդրումներ՝ շինարարության և այլ բնագավառներում, որոնց արդյունքում ստեղծվել են մոտ 3000 նոր աշխատատեղեր, ավելացել գյուղացիական տնտեսությունների թիվը:
Ընդհանուր առմամբ 2017 թվականը Արարատի մարզը փակել է տնտեսական աճով, իսկ 2018 թվականի համար նախատեսվում է ունենալ 20 տոկոսանոց տնտեսական աճ:
2017 թվականին Արարատի մարզում տեղի է ունեցել 32.1 միլիարդ դրամի ներդրում և նախատեսվում է 2018 թ.-ին ներդրումների ծավալը հասցնել 42 միլիարդ դրամի:
Այլ թվեր ևս կան և այս բոլոր թվերից ակնհայտ երևում է, որ կառավարության առաջադրած խնդիրները, կոնկրետ Արարատի մարզում, կյանքի են կոչվել և երբ խոսում են, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարողացել է ապահովել 7.5% տոկոս տնտեսական աճ, այդ աճն իրական է, որի հիմքը երևում է մարզպետների ներկայացրած հաշվետվություններից:
Շատ կարևոր է, որ մարզային իշխանությունները լինեն իրենց տեղում և կարողանան կատարել իրենց առջև դրված խնդիրները, որի վառ օրինակը Արարատի մարզն է :
Եթե մեզ հաջողվի զարգացնել մարզերն ու բարձրացնել մարզաբնակ բնակչության կենսամակարդակը, մեզ կհաջողվի կանգնեցնել գյուղերից արտագաղթը և զարգացնել գյուղատնտեսությունը:
Ի դեպ Արարատի մարզում, բացի այն, որ մարզային իշխանությունները մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրը, մարզի բնակչության հետ ամենօրյա կոնտակտի մեջ է նաև պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, որն իր անձնական միջոցներով և պատգամավորական մանդատի միջոցով բազմաթիվ խնդիրներ է լուծում Արարատի մարզում՝ աջակցելով կառավարությանը և մարզպետարանին լուծելու մարզի առջև ծառացած խնդիրները:
Փաստացի մարզի ռեյտինգային պատգամավորի և մարզպետի փոխլրացված աշխատանքի արդյունքում է, որ հնարավոր է լինում լուծել մարզի խնդիրներն ու ապահովվել տվյալ մարզի զարգացումը...
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14