Երևանից Տվեր ուղեւորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ Վորոնեժի շրջանում. այն կանոնավոր ուղեւորափողադրող ընկերության շարժակազմ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:
Նրա խոսքով` «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանում էր «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությանը: «Ընկերությունը շահել էր մրցույթում եւ սպասարկում էր Երևան-Տվեր ուղղությունը»,-ասաց նա:
Վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվությունը դեռ ճշտվում է, և Անահիտ Առաքելյանը հստակեցրեց, որ ավելի վաղ հայտարարվածը, որ մահացել է ավտոբուսի վարորդը, դեռ ճշգրտումների կարիք ունի: Նշվում էր, որ մահացել է նաև վթարի մյուս մասնակից բեռնատարի վարորդը:
Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01